24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս երջանիկ լինել

ԱՀԹ Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Սարգսյանը վստահ է ՝ երջանկությունը հոգու և մարմնի ներդաշնակությունն է: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Հիշեցնենք՝ մարտի 20-ին նշվում է Երջանկության միջազգային օրը։

Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը նշեց՝ Ադամի և Եվայի ավանդապատումը ևս մեկ անգամ վկայում է, որ Աստված տվել էր նրանց ամեն անհրաժեշտը, սակայն նրանք չգնահատեցին Աստծո շնորհը:
«Մարդկությունը մինչև այսօր էլ կրում է դրախտից վտարվելու հետևանքները և ցանկանում է երջանիկ լինել, ուղղակի ամեն մարդ իր երջանկությունը յուրովի է պատկերացնում․ մեկի համար դա ամուր ընտանիքն է, մյուսի համար՝ հասարակության մեջ դիրքն ու ընդունվածությունը, երրորդի համար՝ նյութական բարօրությունը և այլն», – նշեց բանախոսը՝ շեշտելով՝ 21-րդ դարի մարդը ավելի երջանիկ չէ, քան 18-րդ դարի մարդը, քանզի տեխնոլոգիական առաջընթացը նվազեցրել է մարդու բարոյական կերպարը, արժեհամակարգը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ