11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վիրավորելու միտում չեմ ունեցել. Արուսիկ Տիգրանյանը ներողություն է խնդրում

«Լավ երեկո» հաղորդման լրագրող Արուս Տիգրանյանը ներողություն է խնդրել մարտի 8-ի առիթով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող կանանց հետ արված հարցազրույցի համար: Հիշեցնենք, որ հաղորդումը բուռն արձագանք ստացավ։

«Սիրելինե՛րս, չեմ պատկերացրել, որ նման մեծ ռեզոնանս կարող էր ունենալ քրեակատարողական հիմնարկին իմ անդրադարձը: Այո՛, մեր հաղորդումը հումորային է, եւ բնավ միտում չեմ ունեցել վիրավորելու որեւէ մեկին, եւ չենք նկարել որեւէ մեկին՝ առանց իրենց ցանկության կամ մոլորեցնելու միջոցով, ավելին՝ ովքեր ցանկացել են դեմքը թաքցնել, անպայմանորեն հաշվի ենք առել:

Ինձ հետ զրուցած կանայք շատ լավ ծանոթ էին թե՛ հաղորդմանը, թե՛ ինձ, թե՛ իմ տեսանյութերին, եւ ինչպես իրենք նշեցին. «Շնորհակալ ենք, որ մեզ լավ առիթներով եք հիշել, մեր օրը տոն եք դարձրել»։

Իրենց հետ շփվելով՝ վստահ եմ, որ նրանցից ոչ ոքի չեմ վիրավորել, սակայն ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկը վիրավորվել է իրենց փոխարեն։ Իմ ցանկությունն էր հավասար հարթության վրա ցույց տալ այն անձանց, ում գրեթե չենք անդրադառնում, եւ ցույց տալ, որ իրենք էլ կարող են բոլորի պես մասնակցել ուրախ, թեթեւ տեսանյութերի»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ