Գեղեցկության մրցույթում հաղթել է 60-ամյա լրագրողը /Տեսանյութ/
60-ամյա արգենտինուհի, մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու
«Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթին։
Ըստ Ռոդրիգեսի՝ գեղեցկությունը տարիք չունի, և կանանց ուժը սահմաններ չունի:
Խոսելով երիտասարդ արտաքինի և այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվում այդքան լավ տեսք ունենալ այս տարիքում՝ Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսն ասել է, որ շաբաթական երեք անգամ մարզվում է,
որոշակի ժամերի հրաժարվում է ուտելիքից և ջրից և փորձում է հնարավորինս առողջ սնվել՝ միաժամանակ օգտագործելով մաշկի լավ քսուքներ։
Մանրամասները՝ կից տեսանյութում: