19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կալիֆորնիայում տղամարդը պատանդ է վերցրել կանանց ու սպանել նրանց /տեսանյութ/

Կալիֆորնիայում Վետերանների տանը տղամարդը պատադներ է վերցրել, ինչի հետո կրակել ու սպանել նրանց, ապա ինքնասպան եղել։

Նշվում է, որ տեղի ժամանակով 10:30-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գտնվող Վետերանների տանը կրակոցներ են հնչել: Զինված տղամարդը պատանդ էր վերցրել երեք անձի: Դեպքի վայր էին ժամանել հատուկ նշանակության ջոկատայինները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ովքեր փորձել են սկսել բանակցություններ վարել հարձակվողների հետ, այդուհանդերձ, ոստիկանությունը տեղեկացրել է, որ չի հաջողվել նրանց հետ կոնտակտ հաստատել:

 Պատանդները կանայք են եղել: Մահացել է երեք հոգի։ Նրանց մահվան տեղեկությունը հաստատել է Կալիֆորնիայի նահանգապետը:

Մամուլի տեղեկություններով, կասկածյալը եղել է էմոցիոնալ խնդիրներ ունեցող զինվորականների համար նախատեսված ծրագրի մասնակից: Երկու շաբաթ առաջ նրան հեռացրել են այդ ծրագրից:

 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ