22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սպիտակցի Հայկոն շարունակում է ցնցել համացանցը

Ուղիղ մեկ ամիս առաջ՝ փետրվարի 8-ին համացանցում հայտնվեց Սիպտակցի Հայկոյի ու Տիգրան Ասատրյանի «Գարուն, Գարուն» երգը, այն այս պահին YօuTube-ում 7,375,694 դիտում ունի։ Գաղտնիք չէ, որ վերջերս Սպիտակցի հայկոյի երգերը կամ զուգերգերը նրա մասնակցությամբ ցնցում են համացանցը։ Հատկապես նրա «Մի՛ գնա»  երգը ռեկորդային ցուցանիշներ գրանցեց։

Սիպտակցի Հայկոյի ու Տիգրան Ասատրյանի «Գարուն, Գարուն» երգը համեմատենք հայկական շոու-բիզնեսում   հայտնի, սիրված երգիչների նոր ստեղծագործությունների հետ, որոնք սիրվեցին նրանց ունկնդիրների կողմից։

Համեմատության համար ասենք, որ հայկական շոու- բիզնեսում  հայտնի Արամեի «Հալվելու եմ» երգը YouTube-ում հայտնվել է ավելի վաղ՝ հունվար ամսին, սակայն  չի հաղթահարել անգամ 4 միլիոն դիդումների սահմանը․ տեսահոլովակն այս պահին ունի ընդամենը 3,596,488 դիտում։
2017 թվականի դեկտեմբերի վերջին էլ համացանցում  հայտնվեց Ռոզա Ֆիլբերգի «Ձյան  փաթիլ» ստեղծագործությունը, որը համացանցում  պրոպագանդվեց, բայց այն ունի ընդամենը 2,738,302 դիտում։

2017-ի դեկտեմբերի վերջին հիթ դարձավ նաև Գևորգ Մարտիրոսյանի և Մաշ Իսրայելյանի «Դե հերիք է» երգը, որն այս պահին YouTube-ում ունի 5,259,274  դիտում։ 

Հայկական շուոբիզնեսում հայտնի, պահանջված երգիչ Միհրան Ծառուկյանը 2017 թվականի վերջին՝ դեկտեմբեր ամսին հանդիսատեսի դատին ներկայացրեց «Սիրահարվել եմ» ստեղծագործությունը, որն այս պահին ունի ընդամենը 1,890,835  դիպում։ 

Իսկ ահա Էրկի «Իմ աշխարհ ե՛կ»   երգի տեսահոլվահը համացանցում հայտնվեց 2017 թվականի նոյեմբերի 18-ին։ Այն այս պահին YouTube-ում ունի 4,322,162  դիտում։
Վերջում ուղղակի մնում է ասել՝ Սպիտակցի Հայկոյի հաղթարշավը շարունակվում է․ դա լա՞վ է, թե՞ վատ․․․ դատե՛ք ինքներդ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ