18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, սա է մեր ժողովրդի վիճակը. Գ. Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն ասում է՝ ժամանակը ցույց է տվել, որևիցե հարց չի կարող լուծվել փողոց դուրս գալու միջոցով։ «Մնացած բոլոր կուսակցությունները, որոնք Հայաստանի մասին մեծ երազներ են ներկայացնում, բայց նույնիսկ ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցում, ժողովուրդ չեն կարող հավաքել։ Ընդամենը մարդկանց հավաքում են, մարդիկ բորբոքված մտածում են՝ էսա վաղը, մյուս օր իրենք լավ են ապրելու, հետո նույն ձևով գնում են տուն»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա` հայ ժողովրդի լավ ապրելու բանաձևը հետևյալն է. «Իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել։ Սա է մեր ժողովրդի վիճակը», – ասաց Սահակյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ