18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բանակի օրվան ընդառաջ՝ Արման Խաչատրյանը նոր երգ կներկայացնի

Ժողովրդական երգիչ Արման Խաչատրյանը նշում է՝ հավանաբար հանդիսատեսն էլ է նկատել՝ վերջին շրջանում մի փոքր պասիվ է եղել, բայց 2018 թվականը Արմանն սկսել է բուռն ստեղծագործական գործունեությամբ։

«Նախատեսում եմ, որ 2018 թվականին հանդիսատեսի դատին կներկայացնեմ մի քանի երգ։ Առաջ Աստված․ այս տարի հանդիսատեսին կներկայացնեմ նաև իմ առաջին տեսահոլովակը, որը կնկարահանվի Տիգրան Մելքոնյանի հեղինակած «Լույսն ես իմ» երգի հիման վրա։ Գործիքավորման հեղինակը Գևորգ Հովհաննիսյանն է, իսկ երգն էստրադային ոճի է։ Մինչ այդ իմ հանդիսատեսին ներկայացնելու եմ ռազմահայրենասիրական երգ, որը կոչվում է «Պիտի ցնծա»։ Երգի հեղինակը Հասմիկ Բալեյանն է, գործիքավորումը կատարել է Տարոն Ավետիսյանը։ Երգը ծնվել է մոտ երկու տարի առաջ։ Մոտ մեկ տարի առաջ, երբ լսեցի երգը, նվագեցի երգեցի․ այն ինձ շատ դուր եկավ։ Որոշակի ժամանակ անցավ ու որոշեցի տերեսկզբին հենց այդ երգով հանդես գալ։ Քանի որ հունվարի 28-ին նշելու ենք հայոց բանակի կազմավորման 26-ամյանը, այդ տոնին ընդառաջ՝ մի քանի օրից կներկայացնեմ «Պիտի ցնծա» երգը», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Արման Խաչատրյանը։

Վերջինս ընդգծեց՝ առաջիկայում հանդիսապեսի դատին կներկայացնի նաև ժողովրդի կողմից սիրված «Էստոնական երգ»-ը, որի խոսքերի հեղինակը Վահան տերյանն է, երաժշտության հեղինակը՝ Վաչե Հովսեփյանը։

«Այս ստեղծագործության գործիքավորման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են․ գործիքավորող Տարոն Ավետիսյանն այժմ աշխատում է այդ ստեղծագործության վրա։ Ասեմ, որ «Էստոնական երգ»-ից հետո դարձյալ նոր երգ կներկայացնեմ հանդիսատեսին, բայց այս պահին փակագծերը բացել չեմ ուզում․ թո՛ղ անակնկալ լինի», – նշեց Արման Խաչատրյանը։

Ժողովրդական երգիչն Ամանորը դիմավորել է Իրանի Ուրմիա քաղաքում, քանի որ այդ օրերին համերգային շրջագայություններով գտնվում էր Իրանում։

«Ամանորը դիմավորեցի մեր իրանահայ համայնի հետ՝ ջերմ մթնոլորտում։ Ասեմ, որ Իրանում պարզ դարձավ, որ համերգային ծրագիրը լինելու է շարունակական։ Ես առաջարկ ստացա, որ ավելի լայն շրջանակով ներկայանամ մեր իրանահայ համայնքին։ Այժմ բանակցություններն են ընթանում։ Եթե համաձայնության գանք, առաջիկայում Իրան կմեկնենք ես և իմ նվագախումբը։ Իհարկե, համերգներ կունենամ նաև Հայաստանում։ Ամենայն հավանականությամբ, մարտ ամսին մենահամերգ կունենամ Մարտունի քաղաքում։ Առայժմ այսքանը կարող եմ ասել։ Առաջ Աստված․ հավանաբար առաջիկաում հրավերներ կունենամ նաև արտերկրից», – եզրափակեց Արման Խաչատրյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ