25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գործադուլ Գյումրիում. փաստաբանները բողոքում են

Փաստաբանները բողոքում են ՀՀ դատական օրենսգրքի նախագծով դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի իրավակարգավորմանը: Օրենքի այս նախագիծը առաջին  ընթերցմամբ  անցել է  Աժ-ում, ու մտավախությունը կա, որ բոլոր ընթերցումները կանցնի ու կդառնա կիրառվող օրենք:

  Սրանով նախատեսվում է դատական սանկցիա ու մինչև 100,000 դրամ տուգանք կիրառել, եթե դատարանում փաստաբանը  խախտում է դատարանում գործող կարգը:  Սա, փաստաբանների կարծիքով, ոտնահարվում է իրենց իրավունքը: Շիրակի մարզի փաստաբանները, որպես նախազգուշական քայլ, այսօր՝ հունվարի 24-ին, մեկօրյա բողոքի ակցիա իրականացրին՝ հրաժարվելով Շիրակի մարզի պետական մարմիններում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Փաստաբանները նշել են, որ օրենքի նախագիծը կխոչընդոտի դատարանում արդյունավետ պաշտպանության ապահովմանը: Նրանք պայքարելու են այնքան ժամանակ, մինչ նախագիծը մերժվի: Ինչպես նշեցին բանախոսները, Հայաստանում արդեն մոտ 1300 փաստաբաններ միացել են այս  բողոքին:

«Այդ օրինագիծը վերաբերվում է դատական երեք օղակներին էլ: Ներկայումս գործող կարգի համաձայն, եթե փաստաբանը խախտում է դատարանում գործող կարգը, դատավորը կարող է արձանագրել ու խախտման վերաբերյալ որուշում կայացնել ու ուղարկել փաստաբանական համայնքին, որը ազատ ու անկաշկանդ միություն է: Մենք ունենք մեր համայնքը ու կարող ենք մեր խնդիրները քննարկել: Փաստաբանական համայնքը կարող է վարույթ կազմել ու մեր համայնքը որոշի ու լուծի խնդիրը: Հիմա դատարանը մտնում է մեր համայնք: Այդ առումով կա խնդիր: Աշխարհի ոչ մի երկրում նման օրենք չկա, որ դատարանը տույժի ենթարկի փաստաբանին»,- նշեց փաստաբան Աննա Դավթյանը, ապա հավելեց, -Մենք այլ տեսակի դատավարական մեխանիզմ են մշակում ու կաշկանդում են փաստաբանոի լիազորությունները: Սա կապված է աղմկոտ գործերի հետ և Եվրադատարանում  մեր փաստաբանների  հաջողություններով է պայմանավորված»:

Փաստաբան Արամայիս Հայրապետյանն էլ մանրամասնեց օրենքի նախագիծը, որում մասնավորապես առանձնացրեց այն, որ «Հիմանորումների մեջ չկա  ոչինչ, բայց հիմնավորումը, պարզ է,  սահմանափակելն է: Մեր պետությանը անհրաժեշտ է համայնք, որը վերահսկելի լինի:  Արդարադատություն իրականացնելու համար, սահմանափակում են փաստաբանին:  Փաստաբանը նիստերի դահլիճում պետք է վախենա, որ հանկարծ դատավորը տույժի չենթարկի»:

Փաստաբանները նաև նշեցին, որ եթե նախկինում փաստաբանները պետության հատուկ պաշտպանությունից էին օգտվում, հիմա սա կարող է հանգեցնել նրան, որ  փաստաբանների գույքի վրա կալանք դրվի, դա նույնպես արհեստական միջոց է փաստաբաններին լռեցնելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ