20 Օգոստոսի, Երեքշաբթի, 2019

20 անուն՝ նորածնին․ աշխարհի ավանդույթներն ու նորածինները շարքից

young-girls_nigeria

Henaran.am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչպիսի ավանդույթներ կան աշխարհի տարբեր երկրներում՝ կապված երեխայի ծնունդի հետ։

Այս անգամ ներկայացնում ենք Նիգերիայի ավանդույթները։ Այստեղ եթե աղջիկ երեխա է ծնվել՝ ծնունդի յոթերորդ օրը, իսկ եթե տղա՝ իներորդ օրը, յուրօրինակ հանդիսություն են անցկացնում։

Նախ, երեխային ջուր են տալիս, որպեսզի նրան հեռու պահեն թշնամիներից, ապա՝ արմավի յուղ՝ թեթեւ կյանքի համար, դրանից հետո՝ պոպոք, երկար տարիների համար, աղ ու պղպեղ՝ երջանկության համար։ Բացի այդ, նույն օրը երեխային անուն են տալիս։ Երեխային 20 անուն են տալիս՝ այն տարեցի անունը, ով գերդաստանում մահացել է երեխայի լույս աշխաարհ գալուց առաջ, այն, ինչ ցանկանում են իրենց երեխայի համար՝ օրինակ, երջանկություն կամ առողջություն, հետո հարազատներից ամեն մեկը մի անուն է առաջարկում երեխայի համար եւ անվան հետ միասին գումար է տալիս։ Արդյունքում երեխան ունենում է 20 անուն, որից մեկը հիմնականն է դառնում, իսկ հավաքված գումար պահում են, որպեսզի նրա կարիքները հոգան։

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ