26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շիրխանյանը քննարկել է ինքնաթիռ խոցելու մանրամասները. աղմկահարույց ձայնագրության հետքերով

«Ներկայացված ձայնագրությունները անօրինական են և իրավաբանական ուժ չունեն»,-Henaran.am-ին հայտնեց  Նորք-Մարաշում վնասազերծված  զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:

Ալումյանը ընդգծում է, որ ԱԱԾ-ն առանց դատարանի թույլտվության է արել ձայնագրությունը. «Ապացույցը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով եւ անթույլատրելի է: Չնայած այդ ձայնագրությունը ֆիզիկապես կա, բայց իրավաբանորեն գոյություն չունի և չի կարող օգագործվել որպես ապացույց»:

Հայկ  Ալումյանի խոսքով` Վճռաբեկ դատարանը այս առումով իրավական որոշում ունի, որով անօրինական է համարում նման կերպ ապացույցի  ձեռք բերումը:

Ըստ մեղադրանքի, գործով անցնող գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանն իր հավաքագրած զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա՝ Հայաստանում իշխանությունը բռնությամբ յուրացնելու նպատակով: Մեղադրող կողմը պնդում է, թե Շիրխանյանը այս հարցում աջակցել է Արթուր Վարդանյանին:

Նախորդ նիստին մեղադրող դատախազի հրապարակած երկխոսության սղագրությունում քննարկվել են նաև ինքնաթիռը խոցելու մանրամասներ, շոշափվել են նախագահներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ներկա և նախկին մի շարք պատգամավորների ու գործարարների անուններ:

Ըստ այդ սղագրության, երկխոսության ենթադրյալ մասնակիցներ Արթուր Վարդանյանն անընդհատ խնդրել է Վահան Շիրխանյանին հանդիպում կազմակերպել Պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ