20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քնելուց առաջ խորհենք այս ցավոտ հարցի մասին

Ինչպե՞ս զղջալ: 

Ամեն մարդ զղջալու է իր կյանքում մի օր, իր կատարած սխալ քայլերի համար: Սակայն ցավոք այդ զղջումը հիմնականում տեղի է ունենում տարիքն առած ժամանակ, երբ այլևս անկարող ես կրկնել նույն սխալները, ոչ թե առաքինության պատճառով, այլ` անկարողության: Իսկ սա արդեն առաքինություն չէ, երբ տարիքն առած ժամանակ զերծ ես մնում որոշ մեղքերից անկարողության պատճառով: Երբ հասկանում ես, թե ինչի համար ես հարուցել Աստծո բարկությունը, իսկ ինքը քեզ ներել է… մեծագույն զղջումը այդտեղ է կատարվում:

Այդտեղ է, որ գիտակցում ես թե ինչ սրբությամբ էլ որ ապրես մնացած կյանքդ, միևնույն է պարտք ես մնում Աստծուն` Իր գթության համար, Իր ներողամտության համար, Իր ողորմության համար: Աստված սպասում է որ կավե մարդը հագենա մեղքից, ու դառնա առ Աստված, որպեսզի ների: Երբեմն համբերատար սպասում է մինչև կյանքի ավարտը` մարդու զղջմանը:

Սակայն բազմավրեպ մարդը ագահ է նաև մեղքի մեջ և չի հակադրվում սատանային` հանուն իր Արարչի: Իսկ Տերը ներում է նույնիսկ մահվան մահճում դառնապես լացելուց և սրտանց զղջալուց հետո:

Ինչպե՞ս մենք ժամանակին չենք գնահատում այսպիսի Լույս Փրկչին, տաղտկալի մեղքի պատճառով: Եթե մենք կարողանանք գոնե հինգ րոպե կտրվել աշխարհի դիվային աղմուկից, լուռ մնանք մեզ հետ, անդրադառնանք մեր կյանքին, այդ պահին կկատարվի մեծագույն զղջումը: Բայց մեզ նույնիսկ հաճելի է այդ աղմուկը, և եթե չկա էլ, մենք ենք ստեղծում մեր շուրջ այդպիսի աղմուկ: Էլ ինչպե՞ս բազմավրեպ մարդը կարող է մեղադրել ուրիշին, երբ ինքն ամբողջությամբ տիղմի մեջ է թաղված: Երանելի սաղմոսերգուն ասում է. 

« Դատ արա ինձ Աստված, և արդարացրու ինձ դատաստանիս ժամանակ»:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ