17 Նոյեմբերի, Ուրբաթ, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Քնելուց առաջ խնդրենք Աստծուն

Hudiev060213_g-600x399

Դեպի Քեզ ուղղված աղոթք կարդացի, լսի՛ր ինձ, ով Տե՛ր, իմ աղոթքների ձայնի կո՛ղմ նայիր՝ այն ժամանակ, երբ կարդում եմ դրանք: Թող աղոթքներըս իմ ուղիղ սրտից որպես խունկի՛ ծուխ ելնեն Քո առաջ և ձեռքերս թող բարձրանա՜ն Քեզ որպես իրիկվա օրհնյա՛լ պատարագ: Պահապա՛ն կարգիր իմ բերանին, Տե՛ր, և ամո՛ւր դուռ դիր շուրթերիս վրա, որպեսզի սիրտս չշեղվի՛ հանկարծ և չարտաբերի՛ չարության խոսքեր:

Որպեսզի պատճառ չհանդիսանա անօրենություն գործողների հետ ընկնել մեղքի մեջ և ո՛չ էլ նրանց ընտրյալների հետ համարվել կցորդ: Արդարը պիտի իր ողորմությամբ խրատ կարդա ինձ կամ հանդիմանի, պիտի գլուխս չօծեմ և յուղո՛վ մեղավոր մարդու և աղոթքներս պիտի չենթարկե՛մ ես նրա կամքին: Ինձ բանտարկեցին Ժայռի մոտերքում, դատավորները նրանց լսելով խոսքերն իմ խոսած, պիտի քաղցրանա՛ն: Եվ ինչպես թանձր հո՛ղն է սփռված ողջ երկրի վրա, նրանց ոսկորներն այդպե՛ս ցրվեցին դժոխքի՛ն մոտիկ:

Տե՜ր, Տե՜ր, այդ Քե՛զ են աչքերն իմ հառված, Քե՜զ եմ հուսացել, հոգիս ինձանից մի՜ հանիր, Աստվա՜ծ: Պահի՛ր, պահպանի՛ր որոգայթներից, որ գաղտնածածուկ դրվեցին իմ դեմ, պահի՛ր, պահպանի՛ր գայթակղության վարմ ու թակարդից, որ անօրենություն գործողն է դնում: Մեղավորները պիտի բռնվե՛ն այդ նույն ցանցերում, միայն ե՛ս պիտի անվնաս անցնեմ:

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ