20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սաֆարովի արտահանձնումը ճիշտ որոշում էր. Հունգարիայի վարչապետ

Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը “ճիշտ” էր: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը` պատասխանելով հունգարական խորհրդարանի ընդդիմադիր-սոցիալիստ պատգամավոր Լասլո Կովաչի քննադատություններին, գրում է հունգարական “politics.hu” պորտալը:

Կովաչը նշել է, որ արդարադատության եւ ԱԳ նախարարները դեմ են եղել այդ որոշմանը եւ նախօրոք հայտնել են, որ Ադրբեջանում հայտնվելուն պես մարդասպանն ազատ կարձակվի, ինչին ի պատասխան Օրբանը հայտարարել է, որ դա ճիշտ որոշում էր, որն իրականացվել է միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաեւ Հունգարիայի դատական պրակտիկային համապատասխան:

Վարչապետի խոսքով` Հունգարիան պետք է առաջնորդվի իր շահերով, ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի: “Մենք նույն կերպ կվարվեինք, եթե հայն սպանած լիներ ադրբեջանցուն”,-ընդգծել է նա: Երբ Կովաչը նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչ շահեց դրանից Հունգարիան, Օրբանը հայտնել է, թե Սաֆարովի` Հունգարիայում մնալը շատ հակասություններ եւ բարդություններ էր առաջացնում, եւ նրա ներկայության դեպքում Հունգարիան ակամա հայտնվել էր հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: “Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռ կշարունակվի, իսկ Հունգարիային հաջողվեց դուրս գալ դրանից”,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով 2004-ին Բուդապեշտում  սպանել էր ՆԱՏՕ-ի` “Գործընկերություն հանուն խաղաղության” ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացների մասնակից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին եւ ցմահ բանտարության էր ենթարված Հունգարիայում, օգոստոսի 31-ին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ նրան ոչ միայն ներում շնորհվեց, այլեւ բարձրացվեց նրա կոչումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ