19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքապետարանը տեղյակ չի եղել. Տ. Մարգարյանը՝ տպարանի շենքի պայթեցման մասին /վիդեո/

Երեւանի քաղաքապետարանը տեղյակ չի եղել նախկին առաջին տպարանի շենքի պայթեցումից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Տպարանի շենքի պայթեցման վերաբերյալ շատ բացասական գնահատական ունեմ, մենք դեմ ենք նման եղանակով քանդմանը. մենք երեւանում մեկ դեպք ենք ունեցել, երբ կրկեսի շենքը պայթեցման եղանակով քանդվեց. եւ հասարակության կողմից ընդվզման հանդիպեցինք, որից հետո նման թույլտվություն չենք տվել: Աշխարհում քանդման նման եղանակն ընդունված է, բայց մեր մշակույթի, մեր հասարակության կողմից ընդունելի չէ: Վարչապետը հանձնարարել է ԱԻՆ-ին եւ կառուցապատող ընկերությանը մեղավորներին պատժել, մենք էլ ենք դատապարտում: Քաղաքապետարանը տեղյակ չի եղել, եթե տեղյակ լիներ` թույլ չէր տա: Կառուցապատողը, քանի որ քանդման թույլտվություն, նախագիծ ուներ, ինքնուրույն կազմակերպել է իր աշխատանքը: Իր հիմնավորմամբ` ինքնուրույն որոշել եւ տեղյակ է պահել ԱԻՆ-ին եւ պայթեցրել են»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ