27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանը պետք է համոզի Բաքվին եւ Երեւանին ցավոտ փոխզիջումների գնալ․ Известия

Известия-ի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն աջակցելու են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բանակցություններում փոխզիջում լինի։ Իսկ բանակցությունները, ինչպես նշում է լրատվամիջոցը, կմեկնարկեն առաջիկա օրերին։

Նախագահ Պուտինը պատրաստ է կողմերին անձամբ համոզել գնալու փոխզիջման:

Երբ խոսքը վերաբերում է շփման գծում լարվածության թուլացմանը, կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ զիջման գնալու:

«Հենց որ խոսքը գնում է ռազմական գործողությունների դադարեցմանը, երկու կողմերն էլ պատրաստ են նստելու բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն անմիջապես սկսում են հիշել փոխադարձ հավակնությունների մասին, և տարածքային հարցը դառնում է անլուծելի: Ծանր բանակցություններ են լինելու, և առանց Ռուսաստանի միջամտության ոչինչ հնարավոր չի լինի»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը:

Աղբյուրը նշել է նաեւ, որ խնդրի կարգավորման Ռուսաստանի նախագիծը կայանում է նրանում, որ  տարածքների մի մասը վերադարձվի Ադրբեջանին, հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայվեն, փախստականները վերադառնան եւ և Ղարաբաղի օրինականացում լինի, որը նշանակում է սահմանների բացում և տնտեսական կապերի վերականգնում,եւ վերջապես, երբ  կրքերը հանդարտվեն, Ղարաբաղի  պատկանելության շուրջ հանրաքվեի անցկացում:

Աղբյուրը նշել է, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում համաձայնել կարգավորման այս նախագծին, եթե հանրաքվեի արդյունքը կանխորոշված չլինի իր օգտին:

Նշվում է նաեւ, որ ներկայիս իրավիճակում դժվար է ինչ-որ առաջընթացների վրա հույս դնելը, ավելի շատ խոսքը գնում է Ղարաբաղում լարվածության նվազման եւ ապագայում արդյունավետ բանակցությունների հիմք դնելու մասին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ