15 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մարդիկ այլեւս հոգնել են ամեն կիրակի տեսնել քեզ ու քո բարեպաշտի դիմակ ու գլխաշոր հագած նախարար-պատգամավորներին. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանում հարյուրավոր եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, սրբատեղիներ կան,  Արցախում՝  նույնքան։Դե, Արցախինը հանձնեցիր, ու այսօր  դրանք քո  «եղբայրն» է  իր ձեւով «պատարագ»  անում, քանդելով, հողին հավասարեցնելով կամ՝ մզկիթ դարձնելով։Իսկ Հայաստանի տաճարները դու քո  շրջիկ  թափառախմբով   փորձում ես   պղծել, ավերել,  մղտռել։ Սինխրոն եք աշխատում, պասերով։
Մարդիկ այլեւս հոգնել են ամեն կիրակի տեսնել քեզ ու  քո  բարեպաշտի դիմակ ու գլխաշոր հագած նախարար-պատգամավորներին։ Եկեղեցում չոքել անգամ չեք կարողանում քրիստոնեաբար անել, որովհետեւ դուք քրիստոնեությունից հեռու ենք այնքան ինչքան  «խոզը տուռնիկից» ։ Մինչեւ  ո՞ւր եք պատրաստ գնալ ու  կեղծավորի պես ծնկել,  եւս քա՞նի եկեղեցի գնալուց հետո է ձեր սեւ սիրտը բավարարված լինելու։ Հա, ընդունենք էլի կգտնեք  սրբապիղծ  հոգեւորականներ, որոնց վեղարի տակ եւս   թաքնված «նիկոլները> կարթնանան ու կմերժեն  իրենք իրենց, իրենց հավատը եւ տարիների քարոզած արժեքները։
Սա չէ կարեւորը, կարեւորը՝ մինչեւ ուր եւ ինչքան եք դեռ շարունակելու ձեր թափառախմբի վուայաժները,  ուժային կառույցներին  դրդելով անգործության, ստիպելով, որ   դեսուդեն ցատկոտեն, ձեր նմանների անվտանգությունն պահովելու համար։  Եւ սա էն դեպքում, երբ երկրում հանցավորության աննախադեպ աճ կա, երբ օրը ցերեկով մարդ են ծեծում, կողոպտում, անգամ դպրոցական երեխաներն ու ուսանողներն են այլեւս իրենց հարցերը փողոցի, կրիմիլալի  օրենքերով փորձում լուծել։
Ոմանք հույս ունեն, որ Աստված վերեւից  տեսնում է եւ կգա օրը ու կպատժի ձեզ։  Ինքս  այլ մտքեր ունեմ։ Յուրաքանչյուրիս Աստված մեր ներսում է, մեր հոգիների մեջ։ Այո, Աստված  տեսնում է եւ կպատժի։ Բայց՝ ներսից, պատկերացրեք, որքան ահասարսուռ եւ անվրեպ է լինելու պատիժը, որը գալու է հենց ձեր պիղծ հոգիների ներսից։Դուք եք ձեր  իսկ պատիժը  եւ ինքներդ եք  ձեզ սպանելու՝առաջին հերթին,   հոգեպես։
Մի օր կարթնանաք եւ  կտեսնեք, որ  դուք չկաք։
Կնայեք հայելուն եւ կսպանեք էն պատկերը, որը կտեսնեք հայելու մեջ։Հայրենիքի պղծումը, հավատի ուրացումը,  երիտասարդ կյանքերի կործանում չի ներվել ոչ մեկին, ոչ մի բռնակալ չի ազատվել պատժից։Դուք եւս բացատռություն չեք լինելու։ Վախեցեք Աստծուց» ։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ