08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ձեզ ոչ մեկ չի ասում, որ այս կամ այն ուժին հարեք կամ միացեք․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Արցախյան մի քանի տասնյակ ՀԿ-ներ, իրավապաշտպաններ գրավոր խնդրագրով դիմել են Կաթողիկոսին` Արցախի թեմի առաջնորդի փոփոխություն անելու և տիրադավին իր կարգավիճակից զրկելու համար:
Ինքս կարևորելով այս գործընթացը, դեռևս թեմի առաջնորդի կարգավիճակ ունեցողի արարքների առնչությամբ իմ կոշտ դիրքորոշումն արտահայտել եմ:
Սակայն այս համատեքստում նաև այլ դիտարկում ունեմ: Հայաստանյան իշխանությունն իր անթույլատրելի վարքով ու քաղաքականությամբ անընդհատ վիրավորանքներ ու հարվածներ է հասցնում Արցախին և Արցախը պաշտպանած մեր նվիրյալներին:
Շատ արցախցիներ, գործիչներ կամ պարզապես իրենց հողը հարգող մարդիկ տարբեր ձևով արձագանքում են, սակայն ոմանք էլ, ովքեր Արցախում տարբեր կարգավիճակներ են ունեցել, տարբեր փուլերում ակտիվ կեցվածք ցուցաբերել կամ լռում են կամ որ ավելի վտանգավոր է` «տակից» մասնակից են դառնում հակաարցախյան դրսևորումներին:
Նիկոլը հայտարարում է, որ Արցախի էջը փակված է, Արցախ վերադարձ չկա, անարգում հայրենիքի նվիրյալների առաքելությունը, սակայն ոմանք միայն սեփական կաշվի և անձնական բարեկեցության մասին են մտածում ու իրենց կեցվածքով մեծագույն ծառայություն մատուցում փաշինյանական կառավարությանը:
Ձեզ ոչ մեկ չի ասում, որ այս կամ այն ուժին հարեք կամ միացեք: Պաշտպանեք ինքներդ ձեզ, ձեր ապրածը, ձեր հողն ու այն իրականությունը, որի մասնիկն եք եղել, հակառակ դեպքում ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, իսկ դուք էլ արժեզուրկ և գաղափար ուրացած անձինք»:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ