15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Եվ Գրիգոր Լուսավորիչը, եւ՝ Հովհան Օձնեցին կաթողիկոսական գահը թողել են կամավոր,այլ ոչ աշխարհիկ իշխանության պահանջով․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվ Գրիգոր Լուսավորիչը, եւ՝ Հովհան Օձնեցին կաթողիկոսական գահը թողել  են կամավոր,այլ ոչ աշխարհիկ իշխանության պահանջով։
Վերջին օրերին հրապարակ է նետվում մի կեղծ թեզ, ըստ որի Վեհափառի  «հանգստի կոչվելու» կամ հրաժարական տալու մեջ արտառոց բան չկա, քանի որ  նույնիսկ Գրիգոր Լուսավորիչն ու Հովհան Օձնեցին են հեռացել կաթողիկոսական գահից։
Լավ, չե՞ք ամաչում նման մանիպուլյացիա անելով։
Գրիգոր Լուսավորչին կամ Հովհան Օձնեցուն աշխարհիկ իշխանությունն ավազանի անունով ե՞րբ է դիմել։
Որեւէ իշխանավոր Լուսավորչի ու Օձնեցու հրաժական չի պահանջել։
Եվ Լուսավորիչը,եւ Օձնեցին կաթողիկոսական գահից հեռացել են սեփական նախաձեռնությամբ։
Հենց Լուսավորչի ու Օձնեցու գահին հավատարիմ մնալու առաքելության գիտակցումով Գարեգին Բ Վեհափառը մնում է անդրդվելի ու չի տրվում սադրանքների։
Աստված պահապան մեր Եկեղեցուն ու Վեհափառին։
Սա էլ կանցնի…»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ