11 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս օրինակները հերթական անգամ ապացուցում են, որ բացարձակապես ներդաշնակ են ազգայինն ու համամարդկայինը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ազգային-պահպանողականությունը ՝որպես ազգայինի եւ համամարդկայինի ներդաշնակեցման գաղափարախոսություն։
Շատերը միտումնավոր կամ անտեղյակ լինելու  պատճառով հակադրում են ազգայինն ու համամարդկայինը։
Դրանց լավագույնս հակադարձել է  Գարեգին Նժդեհը իր «Որդիների պայքարը հայրերի դեմ» /1927/ աշխատության  «Նախ Մարդ» հոդվածում։
Գարեգին Նժդեհը գրում է.« Չի կարելի միաժամանակ վատ մարդ,բայց եւ այնպես լավ հայ լինել։Չի կարելի անկատար մարդ,բայց կատարյալ հայ լինել։Միայն մարդ կոչվելու արժանին կարող է արժանաբար հայ կոչվել»։
Այնուհետեւ Նժդեհը նշում է.
«Նախ մարդ ։Դա նշանակում է զգալ իր հոգու մեջ ներկայությունը որեւէ բարձր բարոյական իդեալի։Դա նշանակում է իր էության մեջ զգալ անվերջ բոցավառումն այն իդեալի սրբազան կրակի»:
Խոսելով համամարդկային արժեքների մասին  ՝Նժդեհը բերում է մեր տեր Հիսուս Քրիստոսի օրինակն ու նշում.
«Նազովրեցին կուսուցաներ,թե մարդուս մեջ ապրող հոգին ավելին արժե,քան ողջ աշխարհը»։
Իսկ դիմելով երիտասարդներին ՝ Նժդեհն ասում է.
«Եղիր իդեալիստ ,քանզի նյութապաշտը դառնում է մարդ-մեքենա,կոկորդ ու ստամոքս միայն,իսկ նմանը եւ ապրում է ,եւ չի ապրում.նմանը ավելի անասուն է,քան մարդ։Եվ իմաստունի հարցին,թե «ի՞նչ կուզեիր լինել կյանքում,- հանուն ճշմարտության թույնի բաժակը դատարկելու դատապարտված Սոկրատե՞ս,թե՞ ճշմարտությունից դուրս ապրող խոզաբարո մի էակ»,դու պատասխանիր-առաջինը»։
Այս օրինակները հերթական անգամ ապացուցում են, որ բացարձակապես ներդաշնակ են ազգայինն ու համամարդկայինը։
Ակնհայտ փաստ է,որ ինքնին վերացական մարդկություն գոյություն չունի եւ մարդկությունը կազմում են ազգերը։
Մարդկությունը հարուստ է ազգերով ,ու որեւէ ազգի կորստով այն աղքատանում է։
Ուստի այն ինչ ուղղված է ազգայինի դեմ,ուղղված է նախ եւ առաջ համամարդկայինի դեմ։
Պատահական չէ ,որ ազգերին միավորում է նաեւ ընդհանուր աշխարհաընկալումը եւ քաղաքական ուսմունքները,որտեղ առանցքային տեղ ունի ազգային- պահպանողականությունը կամ հենց կոնսերվատիզմը։
Մի քանի խոսք պահպանողականության մասին։
Ի՞նչ է պահպանողականությունը։
Ըստ էության ,պահպանողականություն ասելով հասկանում ենք մարդկության կողմից դրականորեն գնահատված ու պատմականորեն արդարացված հիմնարար արժեքների,բարոյական նորմերի  պահպանում։
Բայց շատ կարեւոր է գիտակցել,որ պահպանողականությունը ոչ թե հնի,այլ՝ հավերժի հաստատումն  է։
ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանի կարծիքով՝ «պահպանողականությունը  ոչ թե անցյալի,այլ մնայունի պաշտպանն է.այն արժեքավորի ,որ ստեղծվել է անցյալում եւ դեռ ստեղծվելու է ապագայում»։
Պետք է գիտակցել,որ պահպանողականությունը ոչ միայն անցյալապաշտություն չէ,այլեւ՝ ապագայատենչ է ։
Չնայած 21-րդ դարում առկա չէ պահպանողականության միասնական ընկալում ու սահմանում,այնուհանդերձ,կան ընդհանրական սկզբունքներ,որոնք բնորոշ են կոնսերվատիզմին։
Հարկ է նշել,որ պահպանողական աշխարհաընկալմանը բնորոշ են՝
Հավատ առ Աստված ու նրա պատվիրանները։
Նախապատվություն տալը հավիտենականին՝ հայրենիք եւ ընտանիք,ի հաշիվ անցողիկի:
Ավանդական արժեքների հանդեպ նախանձախնդրությունը։
Պահպանողականությունը ընդունում եւ արժեւորում է միայն «դասական» ընտանիքը։
Կարեւոր է իմանալ,որ պահպանողականությունը մերժում է հեղափոխությունը,քանզի այն խախտում է կյանքի բնականոն զարգացման ընթացքը։
Պահպանողականության խնդիրն է ՝ բարեփոխումների միջոցով  լուծել պետության ու հասարակության առջեւ խնդիրները։
Պահպանողականի համար հեղափոխությունը՝ չարիք է։
Պատմությունը ապցուցեց ,որ արհավիրք էին արյունալի  ֆրանսիական հեղափոխությունը,որի հոմանիշները դարձան գիլյոտինի տակ կտրված Դանտոնի ու Ռոբեսպիերի գլուխները,ինչպես նաեւ 1917-ի ռուսական հեղափոխությունը,որի հոմանիշնեը դարձան ցարական ընտանիքի գնդակահարումը,Ռուսաստանի պարտությունն Առաջին աշխարհամարտում եւ հասարակության կարմիրների ու սպիտակների բաժանումը։
Հեղափոխիւթյուններն իրենց հետ բերում են արժեքների քանդում ու դեգրադացում։
Նման իրականության հետ առերեսվում ենք մենք «իրական Հայաստանում»։
Դրա դեմն առնելու  միակ տարբերակը՝ ազգային վերածնունդն է,որն անհնար է առանց ազգային-պահպանողական արժեքների վերագնահատման ու արժեւորման։
Ակնհայտ է,որ օտար «բարի քեռիները» մեր  ազգային ու պետական խնդիրները չեն լուծելու։
Հետեւբար՝ եւ դժբախտությունների պատճառներն ենք նախ եւ առաջ մենք,եւ փրկությունը կարող է գալ նախ եւ առաջ  մեր միջոցով։
Առանց վերագնահատումի ՝անիմաստ է որոնումը,իսկ առանց որոնումների ՝ոչ թե միայն ժողովուրդների միտքն է մեռնում,այլեւ հենց իրենք՝ ժողովուրդները։
Ազգային-պահպանողականի համար  «խաղաղիւթյան չարաշահումն ավելի է աղետավոր պարտված ժողովուրդների համար,քան նույնիսկ պատերազմը»։
Գարեգին Նժդեհ,«Բաց նամակներ հայ մտաւորականութեան»,Բեյրութ 1929»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ