11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ֆուտբոլիստը ցանկանում է նախագահ դառնալ

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան սկսել է ստորագրություններ հավաքել, որպեսզի մասնակցի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին 2012-ին: Այս մասին հայտնել է “Liberation”-ը:

Ինչպես հայտնում է թերթը, Կանտոնան նամակներ է գրել ֆրանսիական քաղաքների քաղաքապետերին: Որպես թեկնածու առաջադրվելու համար նրան անհրաժեշտ է ամենաքիչը 500 պաշտոնատար անձանց ստորագրություն:

Իր ուղերձի մեջ Կանտոնան նշել է, որ ընտրվելու դեպքում խոստանում է պայքարել սոցիալական անհավասարության դեմ:

Ֆրանսիայի հավաքականի եւ “Մանչեսթեր Յունայթեդի” նախկին ֆուտբոլիստը հայտնի է իր տարօրինակ արարքներով: 2010-ին նա կոչ էր արել ֆրանսիացիներին հետ վերցնել բանկերից բոլոր ավանդները, որպեսզի այդ կերպ տապալեն, իր կարծիքով, երկրի անարդար բանկային համակարգը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ