20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինտերնետից կախվածությունը փոխում է մարդու ուղեղը

Առաջին անգամ հաստատվել է ինտերնետ-կախվածության եւ ալկոհոլից, կոկայինից ու մարիխուանայից  մարդու ուղեղում կատարվող փոփոխությունների միջեւ, հայտնել է “The Independent”-ը:

Չինացի հետազոտողները նկարել են 17 հիվանդի գլխուղեղ, որոնք ունեն  ինտերնետ-կախվածության ախտորոշում: Այնուհետեւ դրանք համեմատել են 16 առողջ մարդկանց նկարների հետ: Պրոբլեմատիկ խմբի մոտ հայտնաբերվել են   “էմոցիաների մշակման, ուշադրության, որոշումներ կայացնելու եւ ճանաչողական վերահսկողության” համար պատասխանատու տարածքներ տանող գլխուղեղի սպիտակ մանրաթելերի վնասվածքներ: Նմանատիպ փոփոխությունները բնորոշ են հարբեցողներին եւ կոկային օգտագործողներին: Չնայած, գիտնականները դեռեւս չեն պարզել` դա ինտերնետ-կախվածության պատճառն է, թե հետեւանքը:

Հիվանդագին կախվածությամբ տառապում է ինտերնետից օգտվողների 5-10 տոկոսը, որոնց մեծ մասը նաեւ տարված է համակարգչային խաղերով: Ցանցային ակտիվությունը նրանց այնքան է կլանում, որ դա ազդում է նրանց կրթության, աշխատանքի եւ անձնական կյանքի վրա, ինչպես նաեւ երկար ժամանակով հետ է պահում սննդից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ