25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Պուտին” ակումբ Երեւանում

Հայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունների եւ ԱՊՀ երկրների երիտասարդական միության ղեկավարող խորհրդի կողմից որոշում է ընդունվել փետրվարի 2-ից Հայաստանում բացել “Պուտին” ակումբ:

Ակումբի բացման նպատակն է ՌԴ վարչապետ, նախագահի թեկնծու Վլադիմիր Պուտինի` ռուս-հայկական  հարաբերությունների, պատմության եւ ընդհանուր հաղթանակների մասին գաղափարների տարածումը, ինչպես նաեւ աճող սերնդի դաստիարակումը:

“Պուտին” ակումբը կգործի Հայաստանում Ռուսական գրքի տներում: Մասնակիցները հնարավորություն կունենան օգտվել գրականությունից եւ փաստագրական ֆիլմեր դիտել Պուտինի մասին, ինչպես նաեւ քննարկումներ անցկացնել նրա գաղափարների, սկզբունքների եւ ծրագրերի շուրջ:

Ակումբը նաեւ իր կայքը կունենա ինտերնետում` անգլերեն եւ ռուսերեն լեզուներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ