24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուիթնի Հյուսթոնի մահվան վերաբերյալ եւս մեկ վարկած

Ըստ շրջանառվող նոր վակածի` կիրակի երեկոյան մահացած Ուիթնի Հյուսթոնը մահացել է մինչ մարմինը ջրի մեջ հայտնվելը: Ուիթնի Հյուսթոնի ընտանիքը հայտնել է նրա մահվան ամենահավանական տարբերակներից մեկը:

Հյուսթոնի մահվան պատճառը ոչ թե թոքերում առկա ջուրն է, ինչպես մինչ այս հայտարարվում էր /ըստ վարկածի` երգչուհին խեղդվել է լոգարանում/, այլ դեղամիջոցների ու ալկոհոլի խառնուրդը:

Չնայած այն բանին, որ երգչուհուն հայտնաբերել են լոգարանում, նրա դեմքն ընկղմված է եղել ջրի մեջ, իսկ թոքերում ջուր է առկա եղել, այնուամենայնիվ մասնագետները կարծում են, որ Հյուսթոնը մահացել է մինչ այն պահը, երբ նրա դեմքը դիպել է ջրին:

Նրանց կարծիքով, երգչուհու թոքերում ոչ այնքան շատ ջուր կա, որպեսզի վստահաբար հայտարարեն, թե Հյուսթոնը խեղդվել է:

Ուիթնի Հյուսթոնի մայրը վաղն արդեն բժիշկներից կվերցնի դստեր մարմինը, քանի որ չկա բռնի մահվան որևէ ապացույց: Երգչուհու հուղարկավորության տեղն ու ժամը դեռեւս հայտնի չէ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ