20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փրեսլիի գիպսե ատամնաշարը աճուրդի կհանվի

Էլվիս Փրեսլիի ատամնաշարի գիպսե տարբերակը վաճառքի կհանվի փետրվարի 25-ին: Աճուրդը կազմակերպել է “Omega Auctions” աճուրդի տունը, որի ներկայացուցիչները կարծում են, որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի կոլեկցիոներների մոտ:

Փրեսլիի ծնոտի գիպսե տարբերակը պատրաստել է նրա ատամնաբույժ Հենրի Վեյսը` հայտնի չէ, թե որ թվականին: Բժիշկը նաեւ լրացուցիչ ատամի լիցք է պատրաստել, եթե հանկարծ ատամներից մեկը վնասվի:

“Omega Auctions” ներկայացուցիչները հույս ունեն ատամնաշարի դիմաց ստանալ  6-10 հազար ֆունտ ստեռլինգ: Բացի այդ, աճուրդին վաճառքի կհանվի նաեւ Փրեսլիի մազերի փունջը:

2011-ի աշնանը “Omega Auctions” աճուրդի տունը վաճառքի էր հանել Ջոն Լենոնի ատամը: Այն գնել է կանադացի ատամնաբույժ Մայքլ Զուկը` 19,5 հազար ֆունտով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ