25 Ապրիլի, Հինգշաբթի, 2019

Սուպերմարկետը միայն գնումներ կատարելու համար չէ

image_10916

Սիրահար զույգը Հյուսիսային Կարոլինայից հարսանիք է կազմակերպել տեղի “Walmart” սուպերմարկետում: Արտասովոր արարողությունը տեղի է ունեցել պահեստային ապրանքի բաժնում: Ուեյնի եւ Սյուզանի հարսանիքին ներկա են եղել  սուպերմարկետի աշխատակիցները եւ զույգի ընկերները:

Սիրահարները ծանոթացել են 7 տարի առաջ: Այդ ժամանակ Սյուզանն աշխատելիս է եղել այդ սուպերմարկետում: Ուեյնը խոստովանել է, որ սուպերմարետի աշխատակիցը նման է իր մահացած կնոջը եւ նրան ժամադրության է հրավիրել: Այդպես էլ սկսվել է ամեն ինչ:

Նորապսակները խոստովանել են, որ սուպերմարկետում հարսանիք կազմակերպելով` նրանք որոշել են տարբերվել մնացած զույգերից, որոնք գերադասում են ավելի ավանդական հարսանիքներ:

Չնայած նրանց յուրօրինակությանը` սա առաջին հարսանիքը չէ, որ տեղի է ունեցել խանութում: 2010-ին միչիգանցի զույգը իր հարսանիքն արել է կենտրոնական հանրախանութի կոշիկի բաժնում, իսկ Ֆլորիդայում բնակվող թոշակառուները կրկին ընտրել են սուպերմարկետը` իրենց ամուսնական արարողության համար:

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ