29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: բանակ

Վարդաքարցիները “գրոհել” են “Հայոց արծիվների” վրա

  Henaran.аm-ի տեղեկություններով Շիրակի մարզի Վարդաքար գյուղում չորեքշաբթի “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանին “սվիններով” են դիմավորել: Գյուղի դպրոցը երկու տարի առաջ քանդվել է` նորոգելու նպատակով, սակայն մինչեւ օրս շինարարությունը չի սկսվել: Եւ վարդաքարցիները իրենց գյուղում ցանկացած պետական պաշտոնյայի տեսնելով` բողոքի ակցիա են կազմակերպում: Մեր տեղեկություններով, գլխավոր “արծիվը” […]

ՀԱԿ-ի ակտիվիստը` հեռացված, փաստաբանի դեմ էլ` կարգապահական վարույթ

 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը  այսօր հետաձգվեց մինչեւ փետրվարի 7-ը: ՀԱԿ չորս ակտիվիստները մեղադրվում են անցած տարի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ վիճաբանելու, հասարակական կարգը խանգարելու մեջ: Հիշեցնենք, որ նախորդ նիստում դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ […]

Հայաստանում ստեղծվեց առաջին ազատ տնտեսական գոտին /վիդեո/

ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում կստեղծվի առաջին ազատ տնտեսական գոտին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր կառավարության նիստին ներկայացնելով համապատասխան նախագիծն, ասաց, որ ազատ տնտեսական գոտին կստեղծվի “Ռաո Մարս” եւ Երեւանի մաթեմատիկական գիտահետազոտակաան ինստիտուտի տարածքներում, որի կառավարիչը կլինի “Սիտրոնիքս Աիմենիա” ՓԲԸ-ն: Ներկայացված բիզնես-ծրագրին միջգերատեսչական հանձնաժողովն արդեն հավանություն է տվել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւս դրական եզրակացություն է […]

Ադրբեջանը սպառնում է շարունակել հրադարարի խախտումները շփման գծում

Ազգային անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի հետազոտող պրոֆեսոր Ստեֆան Բլանկի մտահոգությունը Ադրբեջանին ուղղված Իրանի սպառնալիքների շուրջ անիմաստ է թվում, քանի որ Ադրբաջենը շարունակում է ջանքեր գործադրել Իրանի հետ  տնտեսական ու քաղաքական հարաբերություններն ամրապնդելու: Այն, ինչ  պետք է անհանգստացնի Բլանկին եւ միջազգային հանրությանը, Ադրբեջանի` հարեւան Հայաստնին եւ Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքներն են: Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ղեկավարների […]

Հովիկ Աբրահամյանի եղբայրը ԲՀԿ-ի հետ է. Ավանգարդ

ԱԺ- նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, ում ճանաչում են նան Հենրիկ անվամբ, վերջերս, ինչպես տեղեկացնում են “Ավանգարդի”  իրազեկ աղբյուրները, սկսել է հաճախ հայտնվել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության գրասենյակում: Ասում են, որ նա կամենում է Աժ պատգամավոր դառնալ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով, ուստի այժմ լուրջ բանակցություններ է վարում այդ քաղաքական ուժի հետ … “Հավանաբար Ջոնիկ Աբրահամյանը հոգնել է այն […]

7 հազար արձանագրություն` արագաչափերի շնորհիվ. Հայկական ժամանակ

Հունվարի 16-ից Երեւանի փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը գործածության աոաջին 15 օրերի ընթացքում արագության գերազանցման շուրջ 7 հազար դեպք են գրանցել, դրանց հիման վրա կազմվել է նույնքան արձանագրություն: Այս մասին “Հայկական ժամանակ”-ին ասել է Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը: Նրա հաշվարկներով, 7 հազար արձանագրություններով սահմանված տուգանքների ընդհանուր չափը կազմում է մոտավորապես 84 միլիոն դրամ:

Ջուլիան Ասսանժին դատի են տվել

Բրիտանական “Finers Stephens Innocent”-իրավաբանական ծառայությունը դատի է տվել “Wikileaks”–ի հիմնադիր Ջուլիան Ասսանժին: Ինչպես գրում է “The Financial Times”-ը, դատական հայցը ներկայացվել է Լոնդոնի Գերագույն  դատարան հունվարի 30-ին: Նշվում է, որ Ասսանժի դեմ բողոքի պատճառն այն է, որ նա իրավաբանական ծառայությանը չի վճարել նախատեսված գումարը: Բացի այդ, ինչպես պարզաբանում է  “Bloomberg”–ը, Ասսանժը “Finers Stephens Innocent”-ին չի […]

Գործարարների հաշվին ՀՀԿ ցուցակում ավելանալու է կանանց և երիտասարդների թիվը. Ռաֆիկ Պետրոսյան

Դա հին երգ է, որ երգում են ՀԱԿ անդամները, թե ընտրությունները Հանրապետականի կողմից կեղծվելու են: Այդ դեպքում ինչու է ՀԱԿ-ը մասնակցում ընտրություններին, ուրեմն ՀԱԿ-ը գիտի, որ ընտրությունները չեն կեղծվելու և իրենք հայտնվելու են տրիբունայի մոտ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա խոսքով` ՛՛Հանրապետական՛՛ կուսակցությունը կեղծելու կարիք չունի, քանի որ շատ ռեսուրսներ […]

Պաշտպանության նախարարը Գրետա մայրիկին պարգեւատրել է հոբելյանական հուշամեդալով

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին եւ նրանց շնորհավորել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Սեյրան Օհանյանը տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ նախ եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանում, հուշամատյանում գրառել երախտիքի հետևյալ խոսքերը. ‘Ես եւ  իմ ընտանիքի անդամները խոնարհվում ենք մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ մեր մարտական ընկերոջ, […]

“Էթիկայի” դասեր կանցնեն

Հունվարի 27-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած ծրագրին համապատասխան “Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ”-ը սկսել է նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացները: Դասընթացներին մասնակցում են նոտարական գործունեության ստաժավորում չանցած, նոտարի որակավորման քննության որակավորման վկայական ստացած անձինք: Ուսուցման դասընթացի ընդհանուր տևողությունը 3 ամիս է: Դասընթացը բաղկացած է 120 ակադեմիական ժամից` ներառյալ պրակտիկան: Դասավանդվող առարկաների շարքում են “Նոտարական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ