18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Արյան մեջ թաթախվածներ, ի՞նչ բարոյականությամբ եք եկել «Եռաբլուր»»․ Մետաքսե Հակոբյանը սեղմեց արցունքները /Տեսանյութ/

ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այսօր վաղ առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր այցելել՝ ոստիկանական մեծաքանակ ուժերի ուղեկցությամբ, անգամ՝ կարմիր բերետավորներ են կենտրոնացվել պանթեոնում։

«Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, բազմաթիվ զինվորականներ, նախարարներ ու ՔՊ-ական պատգամավորներ:

Արցախի ԱԺ պատգամավոր Մետքասե Հակոբյանը չկարողացավ զգացմունքները զսպել, վանկարկումներ արեց նրանց հասցեին՝ կոչելով․ «արյան մեջ թաթախվածներ»։

«Շրջվեցին, զզվանք արտահայտող դեմքերով նայեցին։ Ի՞նչ բարոյականություն ունեն գան երեխեքի շիրմաքարերի մոտ կապիկություն անեն։ Բարոյականություն ունենան գոնե այս օրերին չգան։ Զոհվածի ծնողը մեքենան չէր կարողանում կայանել, քանի որ անթիվ անհամար ոստիկանական մեքենաներ են ու կարմիրբերետավորներ։ Եկել են լայնաբերան ժպիտներով կանգնել, իբրև հարգանքի տուրք են մատուցում»,-լրագրողների հետ զրույցում հուզմունքը կոկորդում խեղդելով ասաց Մետաքսե Հակոբյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ