29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: բանակ

“Կեցցե”-ների շարք. Խ. Ասրյանը շնորհավորում է

“Հայոց արծիվներ” ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԶՈւ կազմավորման 20-ամյակի կապակցությամբ, որտեղ ասվում է. Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած արժանապատի՛վ հայեր Արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովուրդը 20-րդ դարավերջին` հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ, արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների, Ազգային-Պետական-Հայրենասիրական գաղափարախոսության, նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության շնորհիվ ձեռք բերեց և […]

Հայկական դատը` դրի մարդկության առաջ. Գուրգեն Յանիկյան /ձայն/

1973 թվականի  հունվարի 27-ին, Միացյալ Նահանգների Սանտա-Բարբարա քաղաքի Բալտիմոր հյուրանոցում 78-ամյա Գուրգեն Յանիկյանը  գնդակահարեց ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին եւ նրա տեղակալին: Ձերբակալությունից հետո դատարանում  Մեծ եղեռնի ականատես անգլալեզու գրողը դատարանում հանդես եկավ հայոց ցեղասպանության վերաբերյալ  թուրքական ժխտողականության դեմ ու  պաշտպանեց Արեւմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը: Այնուամենայնիվ, նա դատապարտվեց ցմահ բանատարկության: “Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի: Հազարավոր […]

ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկման այսօրվա արդյունքները

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ եւ Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/: Շփման գծի […]

Պուտինի ճնշման արդյունավետությունը Սերժ Սարգսյանի վրա ավելի քիչ կլինի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ  Կիրակոսյանն` անդրադառնալով  նախօրեին Սոչիում կայացած Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպմանն առանձնացրեց մի քանի գործոն: Քաղաքագետի կարծիքով, այդ հանդիպումը Մեդվեդևի միջնորդությամբ վերջին հանդիպումն էր, և այդ առումով Հայաստանը պետք է փոփոխություններ ակնկալի: ‘’Սակայն եթե Պուտինը հաղթի նախագահական ընտրություններում, նրա կողմից Հայաստանի վրա ճնշման արդյունավետությունը ավելի քիչ կլինի’’,- ասաց […]

Նախագահի աշխատակազմի ղեկավարը լսել է զոհված զինծառայողների ծնողներին /վիդեո/

Քիչ առաջ կառավարության շենքի առջեւ ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները մոտեցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Վիգեն Սարգսյանը զրուցել է զոհվածների հարազատների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները: “Ես ձեր ցավը շատ լավ հասկանում, բայց ուզում եմ ասել, որ պետությունը, որը պահում է իր հնարավորության սահմաներից ավելի մեծ բանակ, […]

Հայոց արծիվներն ընդդեմ աղանդների /վիդեո/

“Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները  անցած շաբաթ եւ կիրակի օրերին   Գեղարքունիքի Մարտունու եւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջաններում էին: Այստեղ  պաշտոնապես   բացվեցին կազմակերպության   11 մասնաճյուղ-գրասենյակներ: Դրանցով մասնաճյուղ-գրասենյակների թիվը հասավ 188-ի: Գյուղական համայնքներում արծիվներին դիմավորում էին աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգեւորությամբ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց Արծիվներ”  հայրենասիրական ՀԿ  առաջնորդ Խաչիկ Ասրյանը ինչպես […]

‘’Ֆրանսիան ապացուցեց նվիրվածությունը համամարդկային արժեքներին’’.Արթուր Բաղդասարյան

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհակալական նամակ է հղել ֆրանսիացի իր գործընկերոջը` Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնին, որում մասնավորապես ասված է.  “Հարգելի պարոն Դելոն, Թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի  կողմից  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ և շնորհակալական խոսքս հղել Ֆրանսիայի  բարեկամ ժողովրդին: Ընդունելով օրինագիծը` Ֆրանսիան […]

Զինդատախազի հրահանգը չի սահմանափակում լրագրողի ազատությունը. Հրայր Թովմասյան/վիդեո/

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի այն հրահանգին  , որ բանակում տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկություններ հրապարակող լրագրողները անպայման պետք է հրավիրվեն քննչական մարմին` պարզաբանումներ տալու: Հրայր Թովմասյանն ասաց, որ այս հրահանգը որեւէ կերպ չի  սահմանափակում լրագրողի ազատությունը: Նախարարի մեկնաբանություններն այս հարցի շուրջ` կից տեսանյութում:  

Հրայր Թովմասյանն “ամբիցիոզ” ծրագիր է մշակել /վիդեո/

Արդարադատության նախարարության գլխավոր խնդիրների շարքում նախարար Հրայր Թովմասյանն այսօր տարվա անելիքները ներկայացնելիս, համարել է հանրության հետ շփում ապահովող ծառայությունների աշխատանքի որակի բարձրացումը: “Մեր նպատակն է, որ բյուրոկրատական քաշքշուկներն արդարադատության նախարարությունում վերանան, ծառայությունները կատարվեն արագ եւ արդյունավետ”,-ասել է նախարարը: Հրայր Թովմասյանի խոսքով, այս տարվա ընթացքում բարեփոխոխումները կիրականացվեն  զագսերում, նոտարական եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններում: Նախարարն ասել […]

Թուրքիան իր համար կստեղծի ինքնախաբեության տարածք.’Ազդակ’ թերթի գլխավոր խմբագիր

Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներում Ֆրանսիայի Սենատի քվեարկությունը կարելի է դիտարկել իբրեւ բեկումնային հանգրվան: Այդպես է կարծում ‘’Ազդակ’’ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանը: Նրա համոզմամբ` ավելի քան ընկալելի են հայ հասարակական հարթության վրա տիրող զգացականությունը, հաղթողի դրսեւորումները եւ բուռն երախտագիտությունը: ‘’Մինչ հայկական կողմը դիրքորոշումների տրամաբանական ներդաշնակություն է դրսեւորում, թուրքական կողմը նույնիսկ պետական մակարդակով վայրիվերումներով հատկանշվող հակասական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ