10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա ուղղակի հերթական դեմարշն է ՌԴ- ի նկատմամբ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Նիկոլ Փաշինյանի ելութը ՄԱԿ-ում ոչ միայն հակահայկական էր,այլ նաեւ ուներ հստակ հակառուսական ուղղվածություն։
Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ոչ միայն սպասվածի պես անատամ էր,այլ նաեւ զուրկ էր տրամաբանությունից։
Հայաստանի կառավարիչը ՄԱԿ-ում փայլեց տարածաշրջանային խնդիրներին անհաղորդ լինելու ունակությամբ։
Նախ նա հանդես եկավ Ադրբեջանի փաստաբանի դերում ու նշեց,որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Նշեմ,որ սա ակնհայտ կեղծիք է։
Ադրբեջանն այսօր էլ օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ ։
Ավելին,բազմաթիվ առիթներով Ալիեւը նշել է,որ չի պատրաստվում ՀՀ «օկուպացված տարածքներից հետ նահանջել։
Փաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չի խոսում,այլ նաեւ ՄԱԿ- ի ամբիոնից հակառակն է պնդում։
Երկրորդ. Խոսելով տարածաշրջանային ապաշրջափակումից,Նիկոլը որեւէ  խոսք չի ասում  2020-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրված 9-րդ կետի մասին,դրանով իսկ փորձ կատարելով ՌԴ-ին հեռու պահել տարածաշրջանային լուրջ դերակատարներից մեկը լինելու հավակնությունից։
Նշեմ,որ հենց Փաշինյանն  է ստորագրել Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ տրանսպորտային ուղիների վերահսկողությունը ՌԴ համապատասխան ծառայություններին պատվիրակելու մասին հայտարարության 9-րդ կետը։
Իսկ այսօր փաստացի նշում է,թե նման բան չկա։
Երրորդ. Փաշինյանը,խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին,նշում է ,որ այն «Միջին միջանցքի մաս կարող է դառնալ»։
Փաստորեն Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից մերժում է Հյուսիս-Հարավ ծրագիրն ու իր պատրաստակամությունը հայտնում դառնալու Միջին միջանցք հակահայկական ու հակառուսական ծրագրի մաս։
Ի՞նչ է Միջին միջանցքը։
Դա ՌԴ-ն շրջանցելու միջոցով Ադրբեջանն ու Հայաստանը կապող միջանցքի գործարկմամբ ,որի վերահսկողությունը կարող է դրվել Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի որեւէ այլ խաղացողի վրա,Կենտրոնական Ասիայի երկրների կապումն է Թուրքիայի ու Արեւմուտքի հետ։
Այս ծրագիրը դեմ է եւ հայկական,եւ՝ռուսական,եւ՝ իրանական շահերին։
Եվ վերջապես,խոսելով տարածաշրջանի երկրների դերի  մասին,Նիկոլը նպատակային չի հիշատակում ՌԴ-ի անունը։
Մի պետության,որի 102-րդ ռազմաբազան ՀՀ տարածքում է,որը ԵԱՏՄ անդամ է ու ՀՀ-ի առաջին առեւտրական գործընկերը։
Միայն 2024-ի վեց ամսվա ընթացքում ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 8.4 մլրդ ԱՄՆ դոլար։
Սա ուղղակի  հերթական դեմարշն է ՌԴ- ի նկատմամբ,որի բացասական պտուղները ոչ այնքան Փաշինյանն է ճաշակելու,այլ մենք՝ ՀՀ քաղաքացիներս։
Ինչպես ասում են՝ ճաշը սարքեց Նիկոլը,բայց տակից դուրս է գալու ժողովուրդը» ։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ