22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչից է Փաշինյանը ապահովագրվում: Ընտանիքի չափահաս անձանց տվյալները բացակայում են

«Ժողովուրդ»-ը գրում է. «Փաշինյանը փորձ է անում փրկել ընտանիքին՝ կասկածելի քայլեր անելով։

ArmLur.am-ը դեռ հունիսին էր արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի անձնական տվյալները հեռացված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստրից։ Հետո պարզեցինք, որ ընտանիքի անդամները եւս չկան ՀՀ ընտրողների ռեգիստրում։

«Ժողովուրդ» օրաթերթը հետեւողականորեն ուսումնասիրեց եւ նկատեց, որ այժմ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է հայրական տուն, եւ հիմա նրա բնակության հասցեն Տավուշի մարզի Իջեւան համայնքի Ենոքավան, առաջին փողոց բնակարան 9-ն է։

Նրա հետ համատեղ բնակվում են 2 անձինք՝ Նիկոլ Փաշինյանին տարեկից Չիբուխչյան Վարդուհին եւ 1965 թվականին ծնված Փաշինյան Շողերը։

Հարկ է նշել, որ Փաշինյանի ընտանիքի չափահաս անդամների տվյալները եւս բացակայում են ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից։

Թե ինչու են են այդպես մեկուսի ապրում իշխանությունները, պարզ չէ, սակայն փաստ է, որ Փաշինյանը ինչ-որ բանից փրկել կամ ապահովագրել է ընտանիքին»:

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ