29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: բանակ

ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այլընտրանք չունի. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և տարածաշրջանային խնդիրներին: Ներկայացնելով ԵՄ-ի դիրքորոշումը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում […]

ԲՀԿ-ի ածուխը չի վառում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ-ն Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում իր կուսակիցներին է բաժանել 4-ական պարկ ածուխ:  Տեղեկությունը թերթը ստացել է մասնավորապես Ոսկե հասկ եւ Մարմաշեն համայնքների բնակիչներից: “ժողովուրդի” հավաստի աղբյուրների համաձայն` քարածուխ է բաժանվել նաեւ Գյումրիում: Բարեգործությունից հետո գյուղերի բնակիչներին նստեցրել են երթուղայիններ եւ տարել հունվարի 28-ին բանակի օրվան նվիրված դրամատիկական թատրոնում կազմակերպված միջոցառմանը: Ի […]

Քաղաքապետարանի պատասխանը Մաշտոց-Կողբացի հատվածում կրպակներ տեղադրելու դեմ բողոքող քաղաքացիներին

Այսօր ‘’Մենք ենք այս քաղաքի տերը’’ և ‘’Մեր քաղաք’’  հանրային քաղաքացիական նախաձեռնությունները  հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Վերջին օրերին Երևանի բնակիչներն ականատես եղան, թե ինչպես Աբովյան փողոցի մայթերին կառուցված խանութներն ու կրպակները Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին: Սակայն, երկու օր առաջ մեզ հայտնի դարձավ, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցները տեղափոխվել են Արամի և Բյուզանդի […]

ԵՄ-ն անընդունելի է համարում ԼՂ խնդրի լուծման ռազմական մեթոդը. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հերթական այցով  Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային իրադրության, տարածաշրջանային խնդիրների և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ֆիլիպ Լեֆորը նշել է, որ Եվրամիությունը հաստատակամ է տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորման և ամրապնդման իր առաքելությունը շարունակելու, այդ թվում ԼՂ հակամարտության արագ հանգուցալուծմանն ուղղված իր ջանքերում […]

Գեյություն. ընտրություն կամ ճակատագիր

“Սեքսը մեծ քաղաքում ” սերիալի դերասանուհի Սինտիա Նիքսոնը վերջերս հայտարարել էր, որ սեքսուալ կողմնորոշման փոփոխությունը իր  դեպքում գիտակցված  ընտրություն է եղել: Հոմոսեքսուալությունը` որպես ընտրություն, վաղուց է հետքրքրում հոգեբաններին:    Օրինակ` շատ հոգեբաններ մտածում են, որ այն մասամբ է պայմանավորված կենսաբանական գործոնով, հայտնում է “Discovery News”-ը: “Հոմոսեքսուալության կենսաբանությունը” գրքի հեղինակ Ժակ Բալտազարի կարծիքով` կենսաբանության տեսանկյունից սեքսուալության համար […]

Ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ. Շարմազանովի արձագանքը Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակին

Ի պատասխան Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի` այսօր արած այն հայտարարությանը, համաձայն որի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կազմում Ֆրանսիային հարկավոր է փոխարինել Թուրքիայով, միանգամայն տրամաբանական է, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. “Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ իրեն եւս մեկ անգամ ծիծաղելի դրության մեջ է դնում: Ընդամենը պետք է կարդալ հունվարի 23-ին Սոչիի եռակողմ հայտարարությունը (որը […]

Նախկին դատավորին փաստաբանի կարգավիճակում չե՞ն վստահում

Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Լեւիկ Պողոսյանը ստացել է փաստաբանի  արտոնագիր եւ այսուհետ զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ: Հիշեցնենք, որ անցած տարի  հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 314 հոդվածի հատկանիշներով:  Իսկ Լ. […]

Լեւոն Զուրաբյանը սպառնաց լրատվամիջոցներին

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը քիչ առաջ լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց, որ ասուլիսի ավարտից հետո, որը դեռ ընթացքի մեջ է, կայանալու է քաղխորհրդի նիստը, որում կուսակցությունները ներկայացնելու են իրենց տեսակետները: ՀԱԿ համակարգողի խոսքով, համամասնական ցուցակների հարցը դեռեւս չի քննարկվել, թեեւ  առանձին կուսակցություններ ներկայացրել են իրենց տեսակետները համամասնական ցուցակների հարցում: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ “վերջերս շատ լրատվամիջոցներ […]

Ֆրանսիան այս անգամ ապտակում է Բաքվին

Մինչ թուրքերը զբաղված են Ֆրանսիայի դեմ սպառնալիքների սցենարներ մշակելով, Ֆրանսիան  Թուրքիային վրդովեցնող կոնկրետ քայլեր է ձեռնարկում: ԵԽԽՎ նորընտիր նախագահ ֆրանսիացի Ժան-Կլոդ Մինյոնը ադրբեջանական կողմին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունն առայժմ չի վերականգնվի: Որոշումն ընդունվել է ԵԽԽՎ բյուրոյի հունվարի 27-ին կայացած նիստի ժամանակ: Որպեսզի ենթհանձնաժողովի վերաբերյալ նոր որոշում ընդունվի, այն կրկին պետք է […]

21-ամյա Ռուբիկ Միքայելյանը սահմանեց Գինեսի ռեկորդ /վիդեո/

Հունվարի 28-ին` Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի օրը ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանը “Գրանդ սպորտ” մարզա-առողջարարական համալիրում 3 ժամ 21 րոպեում կատարեց 7500 արտակորում՝ գերազանցելով իր նախորդ ռեկորդը: Հիշեցնենք, որ նրա նախկին ռեկորդը 6500 հատ էր: Հայոց բանակի սերժանտի անունը ընդգրկվելու է  Գինեսի ռեկորդների գրքում: “Առաջ Հայաստան”,-երեկ Henaran.am-ի հետ զրույցում ասել էր Ռուբիկը` խոստանալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ