29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: բանակ

ՊՆ-ն մեկնաբանում է

ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է  Oxford Analytica-ի հրապարակմանը, որտեղ մասնավորապես նշվում էր , որ ոչ մարտական մահերը շարունակում են անհանգստացնել հայկական բանակին: ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանելով ՀՀ Զինված ուժերի վերաբերյալ Oxford Analytica վերլուծական կենտրոնի հրապարակումը, մասնավորապես ասել է. “Վերլուծություններ կատարելը փորձագիտական կենտրոնների աշխատանքն է: Այլ հարց է, թե այդ վերլուծությունները ինչքանով են համապատասխանում իրականությանը: Մեզ […]

ԲՀԿ-ի պատասխանը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հաղորդագրություն է տարածե, որտեղ սեփական տեսակտն է հայտնում երեկ ԱԺ-ում աժիոտաժ առաջացրած Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:  Հիշեցնենք, որ “Հանրապետական” պատգամավորները կոալիցիոն գործընկերոջը մեղադրեցին թիկունքից հարվածելու մեջ: Ներկայացնում ենք Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությունն ամբողջությամբ. 1. Նախագիծն, ըստ էության, հակակոռուպցիոն բնույթ չունի, քանի որ կարգավորում է քաղաքացիների, կազմակերպությունների, […]

Խաղամոլությունն ավելի հեշտ է հաղթահարվում, քան թմրամոլությունը. Հոգեբան

‘’Թմրամոլությունը բոլոր կախվածությունների մեջ ամենաարագ ձևավորվող, դժվար հաղթահարելի եւ ամենակործանարար կախվածությունն է, որն աշխարհում գնալով լայն տարածում է ստանում’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա խոսքով` թմրամոլությունն իրենից ներկայացնում է եւ  ֆիզիկական, եւ հոգեբանական կախվածություն, ինչի բուժումը չափից դուրս դժվար է, երբեմն մի կախվածությունը փոխարինվում է մեկ այլ կախվածությամբ: Սամվել Խուդոյանը նշեց, […]

Հայաստանի խոշոր հարկատու բուհերը

ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2011թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության: Ցանկում  ընդգրկված են նաեւ ՀՀ  ուսումնական հաստատությունները` 14 բուհեր եւ կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ: Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է  105-րդ տեղը մոտ 790 մլն, դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը` […]

Հրազենային կրակոցից զինվոր է մահացել

Փետրվարի 5-ին` ժամը 19.20-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարեւելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1992 թվականին ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը: Ըստ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած տեղեկատվության,  վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: Միջադեպի մանրամասները ճշտելու համար քննություն է կատարվում:

Լոնդոնում բացվել է արտասովոր ցուցահանդես

Լոնդոնում բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են կենդանիների աշխատանքներ, հայտնում է “BBC News”-ը: Ցուցահանդեսը գտնվում է Կենդանաբանական թանգարանում, այն անվճար է եւ բաց կլինի մինչեւ մարտի 9-ը: Ներկայացվել են օրանգուտանների, շիմպանզեների, փղերի, գորիլլաների եւ այլ կենդանիների աշխատանքները: Կենդանի-նկարիչները իրենց գործերը նկարել են աշխարհի տարբեր կենդանաբանական այգիներում, իսկ հետո դրանք հավաքվել են մի հավաքածուի մեջ: Այս […]

Սիրիահայությունը նախընտրում է Բաշար ալ-Ասադին. արաբագետ

Բոլորին արդեն պարզ է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում: 2 խոշոր ահաբեկչական գործողություն իրականացվեց Դամասկոսում և չի բացառվում, որ ահաբեկչական գործողությունները կրկնվեն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքով` Սիրիայում իրավիճակն այնքան է թեժացել, որ եթե ընդդիմադիր ուժերին դրսից օգնություն չտրվի, ապա կառավարական ուժերը կճնշեն դիմադրությունը: Արաբագետը նշեց սիրիական պատերազմում […]

Լեգենդար “Queen” խումբը նոր վոկալիստ ունի /վիդեո/

Լեգենդար “Queen” խումբը նոր վոկալիստ ունի` “American Idol” շոուի մասնակից, փոփ երգիչ Ադամ Լամբերտը: Երգիչն արդեն հաստատել է իր համագործակցությունը խմբի հետ եւ հայտնել, որ 2012-ի գարնանը եւ ամռանը նրանց հետ համերգային շրջագայության է մեկնելու: Լամբերտն արդեն ունի “Queen”-ի երաժիշտներ Բրայան Մեյի եւ Ռոջեր Թեյլորի հետ նվագելու փորձ: Նրանք միասին ելույթ են ունեցել “American Idol” […]

ԱՄՆ-ը հերթական անգամ փորձում է “փրկել” աշխարհը

Վաշինգտոնը եւ Թել-Ավիվը մեծացնում են հոգեբանական ճնշումը Իրանի վրա: Հրապարակախոս Դեյվիդ Իգնացիուսը` “Washington Post”-ի իր հոդվածում  նշում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան կարծում է, որ Իսրայելի գրոհը Իրանի վրա  հնարավոր է իրագործվի մի քանի ամսից` ապրիլին, մայիսին կամ հունիսին, որպեսզի թույլ չտան իսլամական հանրապետությանը իր միջուկային ծրագիրը հասցնել այն փուլին, երբ հարձակումն արդեն […]

Անգամ ձյունը չխանգարեց բողոքող քաղաքացիներին /վիդեո/

Տեղացող առատ ձյունն ու ցուրտ եղանակը չէին խանգարել, որ տարբեր ժամանակներում խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների հարազատներն ու հանրային գերակա շահի անվան տակ իրենց բնակարաններից զրկված քաղաքացիները, ինչպես ամեն հինգշաբթի, ահս հինգշաբթի էլ հավաքվեն կառավարության շենքի առջեւ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու եւ արդարութուն պահանջելու: Henaran.am-ի տեսախցիկի արձանագրած կադրերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ