29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: բանակ

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք` Հայաստանի նախագահի ուշադրության կենտրոնում

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձեւավորվել է Բարձրաստիճան  պաշտոնատար անձանց էթիկայի  հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, ՀՀ վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, ՀՀ սահմա­նադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու  Արեգ Շուշյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու  Էմիլ Բաբայանը եւ ՀՀ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը` 6 […]

Աշխատանքի պետք է վերադառնալ հետզհետե

Հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը համոզված է, որ երբ  մարդը երկարատեւ հանգստից հետո արդեն հետ է վարժված լինում լարված աշխատանքային օրից, նույն ռեժիմին վերադառնալու համար մի փոքր ժամանակ է պետք: “Այս վիճակն  անցնում է 1-2 օր հետո եւ ոչ մի հետեւանք չի թողնում, քանի որ մարդու հարմարվողական մեխանիզմները ենթագիտակցորեն սկսում են իրեն օգնել”,-լրագրողների հետ հանդիպմանը […]

1-03. ոչ աշխատանքային օրերին զանգերը շատ են եղել /վիդեո/

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ 2012թ-ի Ամանորի օրերին, նախկին տարվա համեմատ շտապօգնության կանչերի թվի աճ է արձանագրվել: Միայն Երեւանում, օրական միջին հաշվարկով սպասարկվել է 715 կանչ: Ըստ Քրմոյանի,  շտապօգնության ծառայության նկատմամբ բնակիչների վստահության աստիճանը բարձրացել է: Սակայն մտահոգող հարցը շարունակում է մնալ մարզերից բջջային հեռախոսներով 1-03 զանգելը: Զանգահարելու դեպքում […]

Հայաստանը “ՕՎԻՐ”-ի նոր պետ ունի

Հայաստանի  ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել եւ կադրերի ռեզերվ է ուղարկել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանին: Նրան փոխարինել է ոստիկանական ակադեմիայի պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը: Վերջինս մի քանի ամիս առաջ էր ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնից ազատվել եւ նշանակվել ակադեմիայում:

Հունվարի 23-ին Սոչիում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը

Հունվարի 23-24-ը Սոչիում կկայանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների հերթական փուլը: Ինչպես հայտնում է Regnum ինֆորմացիոն գործակալությունը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը բանակցությունների ժամանակ հանդես կգա իբրեւ միջնորդ` Հայստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Դիտորդները կասկածում են, որ այս հանդիպումը բանակցային գործընթացում որեւէ զգալի առաջընթաց կապահովի: Կողմերի դիրքորոշումները 2011-ին անցկացրած […]

Հայաստանի նախագահը դեռ Ղարաբաղում է

Շարունակվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսօր Արցախի “Ասպարեզ” ռազմաուսումնական կենտրոնում նախագահ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ծանոթացել են զինծառայողների մարտական պատրաստվածության վիճակին: Կենտրոնի սաներն անցկացրել են կրակային խոցման վարժանքներ, իրենց հմտություններն են ցուցադրել հատուկ ջոկատայինները, այդ թվում՝ դիպուկահարները, ներկայացվել են գերժամանակակից զինատեսակներ: ՀՀ եւ ԼՂՀ նախագահները մասնակցել են Ստեփանակերտի […]

“Բիլայնի” անհավանական արկածները

2012թ. տոնական առաջին շաբաթվա հանգիստս`  որոշեցի համատեղել աշխատանքի հետ, հետ չմնալ աշխարհի թուհուբոհից եւ ինչպես խոստացել էր  Henaran.am-ը` իր  ընթերցողներին զերծ չպահել  կարեւոր իրադարձություններից: Սակայն, գեղեցիկ մտահաղացումս հօդս ցնդեց, երբ հասա Կապան` դիմավորելու Ամանորն ու աշխատելու: Ընդհանրապես  “Բիլայնի” USB-մոդեմով հնարավոր չէր Համացանցին միանալ: Մի պահ մտքովս անցավ, որ Ամանորի գնումների հետ կապված` մոռացել եմ վճարել, […]

Ամենայն Հայոց Կաթողիկոս.լավատեսություն մեր հոգում

Սիրելի բարեպաշտ հավատացյալ ժողովուրդ. Տարեմուտի բարի մաղթանքներով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում եւ Մեր օրհնությունն ենք բերում ձեզ ի Հայաստան եւ ի Սփյուռս: Նոր հույսերով ու ակնկալիքներով դիմավորում ենք 2012 թվականը: Ամանորի շեմին առատացնում ենք նաեւ մեր աղոթքները` սպասելով մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բարի ավետիսին, որը ամեն նոր տարվա հետ լցնում է աշխարհը երկնային շնորհներով […]

Ճապոնիան նոր տարվա առաջին օրը ցնցվեց

Ըստ լրատվամիջոցների, 2012թ. հունվարի 1-ի  առավոտյան Ճապոնիայի հարավարեւելյան Իսու կղզիներում մինչեւ 7.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տոկիոյում ցնցումների ուժգնությունը եղել է 4 բալ, ցնցումների օջախը եղել է 371 կմ խորության վրա: Առավել ուժեղ հետցնցումներ արձանագրվել են Տոկիոյի, Միյագիի, Ֆուկուսիմայի, Իբարակիի, Տոտիգիի, Գունմայի, Տիբայի եւ Կանագավայի պրեֆեկտուրաներում: Առայժմ կորուստների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ