29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: բանակ

Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային: Զրուցակիցները բարձր են գնահատել գործընկերության բոլոր բնագավառներում ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի հարաբերություններն ու խորացող համագործակցությունը: Սերժ Սարգսյանը 2011 թվականը Դաշինքի հետ համագործակցության զարգացման տեսանկյունից բավականին արդյունավետ է համարել, ընդգծելով, որ շարունակվել են ակտիվ քաղաքական շփումները, Հայաստանը մեծացրել […]

Բնակչությանը առավելապես հուզել է տեղադրված արագաչափերի թեման

Այսօր  ՀՀ ոստիկանության հասարակայնության  հետ կապի եւ լրատվության վարչության կազմակերպած հերթական ‘Ուղիղ կապի’  հյուրն էր ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանը: Մեկուկես  ժամ տեւած ‘Ուղիղ կապի’ ընթացքում ստացված երեք տասնյակի հասնող հարցերը հիմնականում վերաբերում էին Երեւան քաղաքում տեղադրված տեսախցիկների եւ արագաչափ սարքերի աշխատանքին, արձանագրած իրավախախտումներին, ինչպես եւ հիշյալ սարքերի  շահագործման խնդիրներին: ‘Ուղիղ […]

ԼՂՀ արտգործնախարարությունն ընդունել է Սլովակիայի պատվիրակությանը

Այսօր  ԼՂՀ  արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Սլովակիայի Հանրապետության կրթական եւ ձեռնարկատիրական ներկայացուցիչների պատվիրակությանը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ` Ֆրանտիշեկ Միկլոշկոյի  գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Վասիլի Աթաջանյանը համառոտ ներկայացրել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պատմությունը, ղարաբաղյան հիմնախնդրի ծագման ակունքները, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը եւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: ‘Ցավոք, Լեռնային Ղարաբաղը` Հայստանի պատմական […]

Կամուսնանա եղնիկն ու ոչխարը.”վալենտինկաներ”` սիրահար կենդանիներին/ վիդեո/

Կազանի կենդանա-բուսաբանական այգում կընտրվի լավագույն սիրահար զույգը: Ակցիան կազմակերպվում է սբ. Վալենտինի տոնի կապակցությամբ: Հաղթողները կընտրվեն այգու հաճախորդների քվեարկության արդյունքում: Կազմակերպիչները կենդանիների վանդակներում հատուկ արկղեր են դրել “վալենտինկաների” համար, ինչպես նաեւ ցուցատախտակներ, որոնց վրա կենդանիների սիրային  հարաբերությունների պատմությունն է: Ծանոթանալով կենդանիների պատմությունների հետ` այցելուները կարող են ընտրել իրենց դուր եկած զույգը, իսկ նրանց օգտին քվեարկելու […]

PR-շիկ տատիկները, ոստիկանները … ախտեցիներին հետեւեց լրագրողի աչքը/վիդեո/

Կիրակի կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրություններից` հրազդանցիները զարմացել էին: Նախ, նրանց խոսքով` երբեք տեղամասերի մուտքերի մոտ հերթեր չեն գոյացել, չնայած մարդիկ ազատ մտնում, քվեարկում եւ դուրս էին գալիս: Ընտրողներն էլ կարծես քաղաքականապես հասունացել էին` հանգիստ ժամերով կանգնած սպասում էին իրենց հերթին: Հիշեցնենք, որ Հրազդանում փետրվարի 12-ին տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքներով, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը վերընտրվել […]

Վարչապետն անցավ գործի. առաջին կանգառը` Վանաձոր /վիդեո-ֆոտո/

Վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ կառավարության ՀՀԿ-ական նախարարներն ու ԱԺ պատգամավորները Ստեփանավանում եւ Վանաձորում հանդիպել են կուսակցության ակտիվին, տեղի մտավորականության եւ ակտիվ հասարակական զանգվածին: Տիգրան Սարգսյանը նշել է, թե հանդիպման նպատակը ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի քննարկումն […]

Ազգային տոնի օրը Իրանի նախագահը խոսել է միջուկային նախագծերի մասին

Իրանն այսօր տոնում է հակամիապետական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարելիցը: Երկրի նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադը հայտարարել է, որ առաջիկայում Իրանը “կհայտնի մի քանի կարեւոր միջուկային նախագծերի մասին”: Ինչպես նշում է “Интерфакс”-ը, նախագահը չի մանրամասնել, թե դրանք ինչ նախագծեր են: Ընդ որում` նախօրեին Իրան այցելած Թուրքիայի արտգործնախարարը հայտնել էր, թե Իրանը համաձայնել է Եվրամիության` միջուկային խնդրի շուրջ […]

“Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրենքը կապահովագրի՞, թե խնդիրներ կստեղծի

Խորհրդարանն այս տարվա առաջին քառօրյայում 64 կողմ, 7 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ  օրենքի նախագիծը, որով սահմանվում է, թե ինչ է իրենից ներկայացնում արտակարգ ռեժիմը, ինչ սահմանափակումներ կարող են լինել այս դեպքում, ինչպես է հաստատվում, փոփոխվում եւ դադարեցվում այն: Henaran.am-ը տեղեկացրել էր, որ օրինագիծը ենթադրում է […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Պատրուշեւին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությանը: ‘Ուրախ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկորեն են զարգանում: Մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ապրանքաշրջանառության մշտապես աճող ծավալները, ռազմատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությունն ամրապնդում են Հայաստանի եւ  Ռուսաստանի միջև բարեկամությունը’,-ասել է Սերժ Սարգսյանը:  Նիկոլայ Պատրուշևը Հայաստան կատարած այցի շրջանակներում […]

Եկրապահները սատար՞ելու են ՀՀԿ-ին. 168 ժամ

Փետրվարի 18-ին կայանալիք ԵԿՄ համագումարի շուրջ հետաքրքրությունը, ըստ “168 ժամ”-ի  պայմանավորված է  նրանով, որ դրան մասնակցելու է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Թերթի տեղեկություններով, համագումարում ԵԿՄ-ն Ս. Սարգսյանին սատարելու մասին ինչ-որ հայտարարություն է անելու: Բացառված չէ, սակայն, որ ԵԿՄ-ն հայտարարի նաեւ Աժ ընտրություններում ՀՀԿ-ին աջակցելու մասին: Համենայնդեպս, ըստ թերթի աղբյուրների, տարեսկգբին նման հարց քննարկվել է Ս. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ