26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: բանակ

Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մայր Աթոռի կառույցներում և թեմերում: Մայր Աթոռի միաբան Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը ծառայության է կոչվել Արմավիրի թեմում: Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը, ազատվելով Սևանի Վազգենյան դպրանոցի տեսչի պարտականություններից, ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Տ. Նշան աբեղա Հմայակյանը, ազատվելով Սևանի […]

Սահմանում հակառակորդը ակտիվացել է

Համաձայն Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների, 2012թ. առաջին  օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները դրսեւորել են առանձնակի ակտիվություն: Միայն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը եւ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի դիրքապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 90 անգամ՝ ՊԲ-ի առաջնագծի ուղղությամբ արձակելով […]

ԱՄՆ իշխանությունները ցանկանում են փոխել Իրանի քաղաքական կուրսը

Ազգային անվտանգության գործով Սպիտակ տան ղեկավարի օգնական Բենա Ռոդսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի  քաղաքականությունը  ուղղված չէ Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխությանը, այլ միայն` պատժամիջոցների միջոցով այդ երկրի պահվածքի փոփոխությանը: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է նստել  բանակցությունների սեղանի շուրջ, սակայն համոզված է, որ իրավիճակի լավացման ուղղությամբ մյուս քայլը պետք է արվի Թեհրանի […]

Ցեղակրոնությունը համամարդկային ուսմունք է /վիդեո/

“Շատերը փորձում են ցեղակրոնությունը ներկայացնել  որպես ռասիստական կամ ֆաշիստական ազգայնամոլության գաղափար, սակայն այն ոչ թե ազգայնամոլական, այլ ազգայնական առողջ ուսմունք է”,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Էդգար Հովհաննիսյանը: Ցեղակրոնությունը Գարեգին Նժդեհի գաղափարախությունն է եւ հունվարի 14-ը ցեղակրոնության օրն է: “Մայր Հայաստան” զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ օրը հիմնադրվել է 1934-ին, […]

Սիրիան հրաժարվել է ընդունել հումանիտար օգնությունը

Սիրիական իշխանությունները թույլ չեն տվել հումանիտար օգնությամբ շարասյունը մտնի իրենց երկիր: Ինչպես հայտնել է “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքը, օգնությունը հավաքված է եղել արտասահմանում բնակվող սիրիացիների կողմից: Սահմանապահները թույլ չեն տվել գրեթե 150 մարդու, որոնք հարեւան Թուրքիայից հագուստ, դեղամիջոցներ եւ սնունդ են բերել: Ոչ մի ավտոմեքնեա կամ ավտոբուս, որոնցով բերվել է օգնությունը, չի անցել Սիրիայի սահմանը: Ակտիվիստները սահմանի […]

Բուլղարիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Բուլղարիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որի ընդունման մասին առաջարկությունն առաջ է քաշվել երկրի ծայրահեղ աջ “Ատակա” կուսակցության կողմից: Այս մասին տեղեկացնում է “Ամերիկայի Ձայն” ռադիոկայանը` վկայակոչելով Բուլղարիայի “Սոֆիա Եխո” պարբերականին:  Կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը չորեքշաբթի օրը Բուլղարիայի խորհրդարանի նիստին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի “բնական է, որ հայրենասիրական կուսակցությունը ճանաչում է […]

ՄԻՊ-ի արձագանքը` մահացած զինվորի մահվանը

Տեղեկանալով զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան մասին՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ցավակցությունն է հայտնել մահացած զինվորի հարազատներին եւ իր խորին մտահոգությունն արտահայտում բանակում տեղի ունեցած այս ողբերգական մահվան կապակցությամբ։ “Հաշվի առնելով, որ գործը գտնվում է նախաքննության ընթացքում, դեռեւս չկա համապատասխան մարմնի կողմից առաջադրված հստակ վարկած եւ հայտնի չէ մահվան իրական պատճառը՝ Պաշտպանն առայժմ զերծ […]

Ջրծաղիկից` մահ հնարավոր է. գլխավոր վարակաբանը պարզաբանում է զինվորի մահը /վիդեո/

2011թ. դեկտեմբերի 30-ին մահացել է զինծառայող Հայկ Մովսեսի Խաչատրյանը: Նա 6 ամսվա ծառայող էր: Ըստ բժիշկների, զինծառայողը մահացել է ջրծաղիկի ռիացեռալ չարորակ ձեւից եւ  էնցեֆալիտ տոտալ արնահոսությունից:  “Ո՞վ է պատասխանատու եւս  մեկ հայ զինվորի մահվան համար, ո՞վ է պատասխանատու եւս մեկ հայ ընտանիքի խեղված ճակատագրի համար, ի՞նչն է պատճառը, որ 21-րդ դարում ջրծաղիկը դարձավ  18-ամյա […]

Առաջիկայում Երեւանում կվերանա պետավտոտեսուչ հասկացությունը . ՀՀ ոստիկանապետ

Ոստիկանության համակարգում սկսված բարեփոխումները կշարունակվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: “Շուտով ամբողջ քաղաքը կփակենք  տեսառադարներով, դա կբերի նրան, որ գոնե Երեւանում կվերանա պետավտոտեսուչ հասկացությունը”,-տեղեկացրեց Վլադիմիր Գասպարյանն ու հավելեց. “Երբ նախագահի հետ այցելում էինք ռադարային կենտրոն, խնդիր դրվեց նախագահի կողմից, որ այն տարածքներում, ուր տեղադրված են այդ ռադարները, նվազագույնի հասցնենք […]

Իրանցիները փորձության ժամին համախմբվում են

“Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի”, – նման տեսակետ հայտնեց արեւելագետ Մհեր Բաղդասարյանը` այսօր, լրագրողների հետ հանդիպմանը: Արեւելագետն ուժի ցուցադրում եւ հնարավորությունների ստուգում որակեց Իրանի շուրջ լարվածության ուժեղացումը թե՛ Արեւմուտքի, թե՛ Իրանի կողմից: “Վերջին զարգացումները իրանա-ամերիկյան լարված հարաբերությունների տրամաբանական շարունակությունն են: Արեւմուտքի նավթային շահերից չի բխում ի դեմս Իրանի տարածաշրջանում հզոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ