Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կիջնի
Հայաստանի Հանրապետության տարածքում Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 26-ի գիշերն առանձին շրջաններում
սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հունիսի 26-ին կեսօրից հետո, 27-ի գիշերը, 29-ին կեսօրից հետո, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի երեկոյան, 30-ին սպասվում է անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում,
ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14մ/վ արագությամբ։
Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունիսի 26–ի ցերեկը կլինի 30-32 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +19….+21 աստիճան։