12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2024

Աշանի Սբ. Աստվածածին եկեղեցին

Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Աշան գյուղում՝ Հին Աշան գյուղատեղիում ։ 2023 թվականի սեպտեմբերից  գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Աշան գյուղը գտնվում է Մարտունի քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք։ Ըստ Մ․ Բարխուդարյանցի․ «․․․բնակչաց կէս մասն բնիկ են, իսկ մնացեալ մասն տեխափոխուած են Ջրաբերդից» ։ Սբ․ Աստվածածին եկեղեցին, դատելով հարավից բացված շքամուտքի ծավալային լուծումից և […]

«Ազգային մայդան» կազմակերպելու փորձը չհաջողվեց. վարչապետ /Տեսանյութ/

«Ազգային մայդան» կազմակերպելու փորձերը ֆինանսավորվում են դրսից, իսկ ֆինանսավորումն իրականացվում է ոչ թափանցիկ, ինչի պատճառով որոշ ուժեր դեմ են արտահայտվել «Թափանցիկության մասին» օրենքին։ Ըստ վրացական Առաջին ալիքի՝ դրա մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Նրանք ձգտում էին երկրում անթափանց հեղափոխություն կազմակերպել, բայց Վրաստանում «ազգային մայդան» կամ հեղափոխություն չի կարող կազմակերպվել՝ […]

Ազատ է արձակվել մահվան դատավճռի չեղարկումից հետո /Տեսանյութ/

Իրանցի ռեփերը, ով մահապատժի էր դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցելու համար, երկու տարի անց ազատ է արձակվել բանտից։ Թումաջ Սալեհին ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ հրապարակավ սատարում էր բողոքի ցույցերին, որոնք բռնկվեցին ողջ Իրանում՝ ոստիկանության կալանքի տակ Մահսա Ամինիի մահից հետո: Նրա մահապատժի դատավճիռը չեղարկվել է հունիսին, և նա ազատ է արձակվել […]

Մենք՝ հանրապետականներս, 2018-ի իշխանազավթումն որակեցինք հակապետական ու հակազգային․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանոը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայն առանց Արարատի այլեւս Հայ չէ,ինչպես հրեան՝ առանց Սիոնի։ Այս պայքարը շատ ավելի խորքարին ու արժեքային է։ Քչերս ենք հասկանում ի՞նչ տեղի ունեցավ 2018-ին ,ու՞մ դեմ էր այն ուղղված ու ի՞նչ է տեղի ունենում այսօր։ Մենք ՝ հանրապետականներս, 2018-ի իշխանազավթումն որակեցինք հակապետական ու հակազգային։ Ու […]

Բրյուսել տանող ճանապարհ չկա

Դեռևս անցյալ տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հրապարակված հոդվածներիցս մեկում նշել էի, որ առանց Վրաստանի հնարավոր անդամակցությանը ԵՄ-ին Հայաստանը ԵՄ-անադամակցելու նույնիսկ խիստ տեսական հեռանկար չունի, քանզի առանց հնարավոր ընդհանուր ցամաքային կամ ջրային սահմանի ԵՄ-ն անգամ ռազմավարական պլանավորման մակարդակով երբեք, կրկնում եմ՝ երբեք չի դիտարկելու այդ հարցը։ Այդ հոդվածիցս հետո Նիկոլը, Արարատը և մնացած գեոպոլիտիկ գռդոնչիները նմանատիպ մի […]

Նախագահը ներում է շնորհել որդուն /Տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ներում է շնորհել իր որդուն՝ Հանթերին, ով այս ամիս պետք է դատապարտվեր հանցագործության համար՝ կապված  ատրճանակի և հարկային մեղադրանքների համար։ Բայդենն ավելի վաղ ասել էր, որ ներում չի շնորհելու իր որդուն և չի փոխի նրա պատիժը: Բայց կիրակի երեկոյան նա ասաց, որ թեև հավատում է արդարադատության համակարգին, «քաղաքականությունը վարակել է […]

Երեքշաբթի օրվա աղոթք

Վերին վայելչություններիդ վերանորոգող և ստորիններիս ստեղծող, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը անհատակ ջրերին հրամայեցիր կուտակվելու իրար վրա, ուր երևաց ցամաքը բարեբողբոջ բույսերով ու տունկերով, ծառերով ու ծաղիկներով և ամեն տեսակ բարի պտուղներով, ընկնում եմ քո առջև ու խնդրում քեզնից` հոգու ծաղիկներից մեղքով թառամածիս և բարի արգասիքներից անպտուղիս, նայի՛ր, Տեր, անմեղ մատներիդ ստեղծածիս, […]

ՀՀԿ ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել մարշալ Բաղրամյանի հուշարձանին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «ՀՀԿ ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել մարշալ Բաղրամյանի հուշարձանին։ 1897-ի դեկտեմբերի 2-ին ծնվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս,ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը։ 1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի