Ներողություն է խնդրել նախագահից /Տեսանյութ/
Զելենսկին նամակ է հղել ԱՄՆ նախագահին, որով ներողություն է խնդրել Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած ամբողջ միջադեպի համար։
Դրա մասին Fox News-ի եթերում հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Ըստ իս, դա կարևոր քայլ էր, և շատ քննարկումներ եղան մեր թիմերի և ուկրաինացիների և եվրոպացիների միջև, ովքեր նույնպես ներգրավված են այս քննարկման մեջ»,- հավելել է նա՝ այն «առաջընթաց» անվանելով։
Հիշեցնենք, որ այսօր Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացվեն Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունների միջև, հիշեցնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Ուիթքոֆը, որն առաջիկա հանդիպման մասնակիցներից մեկը կլինի, ԱՄՆ-ում «զգալի առաջընթաց» են ակնկալում Ուկրաինայի հետ բանակցություններում, հույս ունի ուկրաինական հանքային ռեսուրսների հասանելիության մասին համաձայնագիր
ստորագրել։
Սակայն Դոնալդ Թրամփն իր օգնականներին մասնավոր կերպով հասկացրել է, որ Վաշինգտոնի և Կիևի միջև հանքանյութի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը բավարար չի լինի ռազմական օգնության և հետախուզական տեղեկատվության
փոխանակման վերականգնման համար, հայտնում է NBC News-ը։
Նա նաև ցանկանում է փոխել նախագահ Վլադիմիր Զելենսկու վերաբերմունքը խաղաղ բանակցությունների նկատմամբ, ներառյալ զիջումների գնալու պատրաստակամությունը, օրինակ՝ գրավյալ տարածքները Ռուսաստանին հանձնելը,
NBC-ին ասել են նախագահի վարչակազմի պաշտոնյան և մեկ այլ ամերիկացի պաշտոնյա։
Նրանք ասում են, որ Թրամփը նաև ցանկանում է, որ Զելենսկին քայլեր ձեռնարկի ընտրություններ անցկացնելու և, հնարավոր է, նախագահի պաշտոնից հեռանալու համար։
Թրամփը կիրակի հայտարարել է.
«Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան լրջորեն սկսի ինչ-որ բան անել»՝ դադարեցնելու մարտերը:
Մանրամասները՝ կից տեսանյութում: