Վրաստանում կրքերը չեն հանդարտվում. ջրցաններ են հանել /Տեսանյութ/
Interpressnews-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել ցույցի մասնակիցների դեմ: Ոստիկանության այս գործողությունը ցուցարարները ողջունել են բացականչություններով. Նրանք վանկարկում են «Վրաստան, Վրաստան»։ Միաժամանակ ցուցարարները պիրոտեխնիկա են օգտագործում։ Ցուցարարները բողոքում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման դեմ, ըստ որի Վրաստանը դադարեցնում է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը։ Մանրամասները՝ կից տեսանյութում: