03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կերել են 6 միլիոն դոլարանոց բանանը /Տեսանյութ/

France24.com-ի փոխանցմամբ՝ չինացի կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը կերել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը, որը հեղինակավոր Sotheby’s աճուրդում գնել էր 6,2 միլիոն դոլարով:

Հոնկոնգի ամենաթանկ հյուրանոցներից մեկում Սանը տասնյակ լրագրողների աչքի առաջ կերել է իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի The Comedian վիճահարույց ինստալյացիան,

որը «խորհրդանշական» է որակել:

«Այն իսկապես ավելի համեղ է, քան մյուս բանանները», – ասել է Սանը համտեսից հետո:

Հիշեցնենք, որ այս բանանը միջազգային մամուլում բուռն քննարկումներ էր առաջացրել  ժամանակակից արվեստի ընկալման և արժևորման մասին:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ