12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հերթական շինծու քրեական գործն են հարուցել․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելկայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հերթական շինծու քրեական գործն են հարուցել, որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկ տարուց ավելի՝ 1 տարի 9 ամիս, գտնվում է կալանքի տակ։ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Մարտոյանը տնային կալանքի տակ էր։ Տասնյակ կուսակցականների, երիտասարդների և համակիրների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, կիրառվել են տարբեր սահմանափակումներ։
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկման փորձը`հերթական քաղաքական հաշվեհարդարի շրջանակում։
Հանրապետականների նկատմամբ իրականացվող այս քաղաքական հետապնդումը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ վերնախավը վախենում են և լիովին տապալվել են բոլոր ոլորտներում և այժմ, էժանագին շոուներով, փորձում են շեղել հանրության ուշադրությունը։ Նրանց նպատակն է վերականգնել իրենց զրոյացված վարկանիշը, բայց դա այլևս անհնար է։ Ինչպես անհնար է մեզ վախեցնել կամ կոտրել։
Մենք տարիների ընթացքում ապացուցել ենք, որ Հանրապետականներին չի կարելի սանձել կամ վերածել կառավարելի գործիքի։ Մեր պայքարը եղել և մնում է անսասան, և ոչ մի քաղաքական հետապնդում չի կարող կանգնեցնել մեզ մեր ազգային արժեքների, պետականության ու ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին։
«Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է»
ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան»։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ