09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի իշխանությունը հետևողականորեն շրջանցում է բռնի տեղահանված մեր հայրենակիցների ծանր ապրումներն ու վիճակը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապրիլի 1-ին ընդառաջ, բռնի տեղահանված արցախցիների շրջանում մտահոգությունների մեծ ալիք է բարձրանում, ինչը պայմանավորված է սոցիալական ծրագրերի էական կրճատմամբ և հոգեբանական վիիճակի խորացող դրսևորումներով:

Տարբեր առիթներով նշել եմ, որ Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունն իր հետ բերել է ոչ միայն մարդկային մեծ կորուստների, տեղահանության ու սոցիալական բարդությունների, այլ հոգեբանական հարվածների, որի հետևանքները ոչ միայն հաղթահարված չեն, այլ դրանք որոշակի ուղղություններով առավել ծայրահեղ դրսևորումների են բերել:

Հայաստանի իշխանությունը հետևողականորեն շրջանցում է բռնի տեղահանված մեր հայրենակիցների ծանր ապրումներն ու վիճակը և առաջնորդվում է բացառապես սեփական պատկերացումներով, որտեղ հայրենիքի կորստի, մարդկային ողբերգության ու սերունդների ապագայի մասին որևէ բան գոյություն չունի» :
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ