06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Շատ կարճ ուզում եմ անդրադառնալ նաև տիկին Ագնեսա Խամոյանի որոշ բարձրաձայնած հարցերին․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շատ կարճ ուզում եմ անդրադառնալ նաև տիկին Ագնեսա Խամոյանի որոշ բարձրաձայնած հարցերին, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը։ Վերջացրեք այդ մակարդակի խոսակցությունները։ Ինչպե՞ս կարելի է բարձրաձայնել կամ քննարկել խնդիրներ, որոնք ի սկզբանե հիմնված են բամբասանքների վրա։
Այս համատեքստում ցավում եմ, որ ձեր խոսքում մեջբերումներ եք անում «տաքսիստներից»՝ լիակատար հարգանքով այդ մասնագիտության հանդեպ։ Սակայն որքանո՞վ պետք է չհիմնավորված լինի քաղաքական գործչի խոսքը, որ որպես տեղեկատվության աղբյուր հղում անի տաքսիստներին։ Եթե կան առարկայական քննարկման թեմաներ, մենք դրանց մասին խոսում ենք և պատրաստ ենք խոսել, բայց բամբասանքները բերել ու դրանցից քաղաքական օրակարգ սարքե՞լ։
Հ.Գ․ Նույնպիսի բամբասանքներ լսել ենք նաև 2020-ին՝ ՀՓՇ-ի ժամանակ, առավել ևս 2022-ին, երբ միասին փողոցում և վրաններում էինք, լսել ենք 2024-ին, և հենց այդ բազմապիսի բամբասանքների պատճառով էլ չհաջողվեց հեռացնել այս իշխանությանը»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ