13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Ազգային մայդան» կազմակերպելու փորձը չհաջողվեց. վարչապետ /Տեսանյութ/

«Ազգային մայդան» կազմակերպելու փորձերը ֆինանսավորվում են դրսից, իսկ ֆինանսավորումն իրականացվում է ոչ թափանցիկ, ինչի պատճառով որոշ ուժեր դեմ են արտահայտվել

«Թափանցիկության մասին» օրենքին։

Ըստ վրացական Առաջին ալիքի՝ դրա մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Նրանք ձգտում էին երկրում անթափանց հեղափոխություն կազմակերպել, բայց Վրաստանում «ազգային մայդան» կամ հեղափոխություն չի կարող կազմակերպվել՝ ոչ անթափանց, ոչ թափանցիկ»,- նշել է նա։

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երեկ Սաակաշվիլիի, Գվարամիայի, Խազարաձեի և Գախարիայի կուսակցությունները համատեղ հայտարարությամբ գործնականում ընդունել են,

որ իրենք կանգնած են Վրաստանում սահմանադրական կարգի վրա հարձակման հետևում։

Արտաքին ֆինանսավորմամբ Վրաստանում «ազգային մայդան» կազմակերպելու երրորդ փորձը ևս ձախողվեց։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ