22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2024

Արհեստական ձկան միս են ստեղծել /Տեսանյութ/

Food Physics գիտական ամսագրի փոխանցմամբ՝ չինացի գիտնականների խումբը Չժեցզյանի համալսարանից ստեղծել է դեղին սապատաձկան մսի անալոգը, որը կարելի է արտադրել 3D-տպիչի օգնությամբ։ Մասնագետների խոսքով՝ պատրաստի արտադրանքը շատ նման է իսկական ձկան։ Դեղին սապատաձկան մսի նմանությանը հասնելու համար թիմը կատարել է համակարգչային տոմոգրաֆիա-սքանավորում եւ ստացել մկանների եւ ճարպի բաշխման եռաչափ մոդել։ Այնուհետեւ գիտնականներն օգտագործել են սոյայի […]

Միայն ԼՂ-ն ու Ռուբենը չէ, որ վտանգված են. ՀՀ-ն ինքը վտանգի տակ է. Օկամպո

UWC Dilijan դպրոցի 10-ամյակի տոնական միջոցառումներին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որին News.am-ը մի քանի հարց է ուղղել։ –Պարոն Օկամպո, այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ Դիլիջանում՝ նշելու UWC Dilijan դպրոցի հիմնադրման տասնամյակը, սակայն այս դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շինծու մեղադրանքով մեկ տարի ապօրինի կալանքի տակ է Բաքվում՝ սպասելով դատավարությանը: […]

«ԳԱԶել»-ն ընկել է ձորը. կան զոհեր եւ վիրավորներ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի մեքենան Սևան-Երևան ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց գոտի և ընկել ձորակը: 44-ամյա և 52-ամյա երկու ուղևոր մահացել են, իսկ վարորդը և վեց ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:  

Մինչև տարվա վերջ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Նիկոլը փորձում է կանխել առաջիկա պատերազմը՝ դռնեդուռ ընկնելով Վաշինգտոնից մինչև Փարիզ ու Մոսկվա։ Բայց այն, ինչ արել է Նիկոլն իր անհեռատես ու թուրքահպատակ աշխատանքով, բերելու է անկանխատեսելի պատերազմի։ Թշնամու առաջ բոլոր դռները բաց են Հայաստանի վրա հարձակվելու համար։ Ձախողված Նիկոլը աջ ու ձախ արդեն ասում է, որ նոյեմբերի 20-ից հետո […]

Ինչո՞ւ Ադրբեջանին նույնկերպ չեք աջակցում, որ մի Նիկոլ Փաշինյան էլ էնտեղ դառնա ղեկավար․ խմբագիրը՝ ԱՄՆ դեսպանատանը

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաց նամակ` անկեղծ ցանկությամբ ԱՄՆ Պատվարժա’ն դեսպան և դեսպանատուն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Հ1֊ի հարցմանը, կապված ԱԴԾ ղեկավար Ալ. Բորտնիկովի` Արևմուտքին ուղղված մեղադրանքների հետ։ Պատասխանում նշված է. «Մեր աջակցությունը միտված է օգնել երկրներին արձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին՝ ունենալու հաշվետու, ժողովրդավար առաջնորդներ, որոնք աշխատում են […]

Արփի Դավոյանին դաժանորեն ստորացրել ու «գցել են» սեփական թիմակիցները. մանրամասներ՝ ՔՊ վարչության սկանդալային նիստից

Երեկ երեկոյան տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նիստը, որում, ինչպես նախապես ասվել էր, քննարկվելու էին կադրային հարցեր: «Կադրային հարցեր» ընդհանրական ձևակերպման տակ պետք է հասկանալ արդարադատության նախարարի՝ ՔՊ-ական թեկնածուի քվեարկությունն ու հաստատումը: 168.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այդ դրամատիկ նիստից, որը բոլորովին էլ այնպես չի ընթացել, ինչպես գծագրել էր արդարադատության նախարարի հիմնական թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանի վաղեմի […]

ՔՊ-ն մերժեց Արփի Դավոյանին և մյուսներին

Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության դռնփակ նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, պետք է որոշվեր ՀՀ Արդարադատության նախարարի նշանակման հարցը: Նիստը պետք է երեկ կայանար, սակայն Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի պատճառով այն հետաձգվել էր: ԱրմԼուր-ն է գրում ու նշում, որ կայքի  աղբյուրները հայտնել են, որ փակ նիստի ընթացքում Արդարադատության նախարարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի