22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2024

Թրամփը մահապատժի կոչ է անում /Տեսանյութ/

Թրամփը կոչ է անում մահապատժի ենթարկել միգրանտներին, ովքեր սպանում են ԱՄՆ քաղաքացիներին և նրա ոստիկաններին: Հանրապետական ​​թեկնածուն նաև խոստացել է «արագացնել միգրանտների հեռացումը» պաշտոնը ստանձնելուց հետո, եթե վերընտրվի նոյեմբերի ընտրություններում։ Կոլորադոյի Ավրորա քաղաքում տեղի ունեցող հանրահավաքի շրջանակներում ուրբաթ երեկոյան իր ելույթում Թրամփը հայտարարեց՝ «Այժմ Ամերիկան ​​ամբողջ աշխարհում հայտնի է որպես օկուպացված Ամերիկա», – ասաց նա […]

Սպասվում է կարճատև անձրև

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-13-ին, 15-16-ին առանձին շրջաններում, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 12-13-ին, 15-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […]

Աղոթք շաբաթ օրվա

Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու կատարելագործել, որ հանգիստը խորհրդանշեց աստվածացած մարմնիդ թաղումը, որ բազկատարած գամվելով` չարչարվեցիր կենսաբեր սուրբ խաչի վրա: Արդ, ահա ես` ամենամեղս, ընկած աղաչում եմ քեզ, Տեր իմ և Աստված իմ, հույս իմ Հիսուս Քրիստոս, և խնդրում եմ քեզնից լույսի Հորդ […]

Գուցե Աստված ների, որ անգամ «սրբերն» այսքան անաստված են․․․Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոմն մեկի հարցազրույցն եմ լսում, ով նույնպես վերջերս իրավունք էր վերապահել կոչերով հանդես գալ, խորհուրդներ տալ նախկին երկու նախագահներին/ի դեպ, մեր երկիրը նորմալ եւ նվիրյալ երեք նախագահ է ունեցել, թե ինչ կողմնապահություն է, դա այլ հարց է/, ընդդիմությանը եւ բոլորին։ Ու, այս անձը ի պատասխան […]

Քաղաքական օֆֆսայդը խորացնողների մասին․ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքական օֆֆսայդը խորացնողների մասին Օրինակը կբերեմ ֆուտբոլային լեզվով: Կա երկու թիմ` իշխանություն և ընդդիմություն անունով, որոնցից յուրաքանչյուրը ունի հստակ նպատակ: Այս իրավիճակում կան խաղացողներ, որոնք խաղացել են երկու թիմերում, սակայն ինչ-որ պահի դուրս են եկել ու հիմա փորձում են զբաղեցնել թիմերից մեկով մյուսի տեղը: Երկուսն […]

Մանդատդ դի՞ր, ընդդիմադիր

44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո երկրում տեղի ունեցող ներքաղաքական ընդվզումները, անկախ յուրահատկություններից, մասնակիցներից և առաջնորդներից, երկու հիմնական նմանություն ունեն. նախ, այդպես էլ չեն հասնում իրենց հիմնական նպատակներին, և երկրորդը՝ դրա հետևանքով հանրային դաշտում հանգեցնում են «մանդատները դրեք» թեզի անիմաստ շահարկումներին։ Հայտնի հանգամանք է, որ ինքս դեմ եմ եղել 2021-ի արտահերթ ընտրություններին ընդդիմության՝ ընդհանրապես, և ՀՀԿ-ի՝ […]

Գագիկ Գասպարյանի էկումենիկ համերգները եվրոպական տաճարներում

Արգենտինաբնակ երաժիշտ, Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը,  տասնչորս ելույթներով մեկնելու է եվրոպական մի շարք երկրներ՝ օտարազգի հանդիսատեսին հայկական բազմադարյան մշակույթին ծանոթացնելու  նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ֆեյսբուքյան էջը: Գագիկ Գասպարյանը դուդուկի կատարումներով  հայկական հնագույն հոգևոր երաժշտությունը ներկայացնելու է Իսպանիայի, Հոլանդիայի, […]

Ռոբոտաշները միանում են պատերազմին /Տեսանյութ/

Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինան Դոնբասում մարտական գործողությունների մեջ է մտցրել Մեծ Բրիտանիայից գերմանական քողարկաներկմամբ ա վելի քան 30 ռոբոտաշներ: Վերջերս Դոնեցկի մարզում մարտերը հյուծիչ խրամատային բնույթ են ստացել: Ուստի, Ուկրաինայի Զինված ուժերը մարտի մեջ են մտցրել բրիտանական Brit Alliance ընկերության BAD.2 ռոբոտաշներին: Դրանք հավաք, դիմացկուն և մանևրելու ունակ ցամաքային դրոններ են չորս ոտքերի վրա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի