Թռչող մեքենաների գործարանը սկսել են կառուցել /Տեսանյութ/
Xinhua-յի փոխանցմամբ՝ Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի մայրաքաղաք Գուանչժոուում սկսվել է թռչող մեքենաների՝ աշխարհում առաջին գործարանի շինարարությունը: Գործարանի առաջին հատվածում, որն ընդգրկում է 18 հեկտար տարածք, կարտադրվի Land Aircraft Carrier թռչող մեքենայի օդային մոդուլը: Land Aircraft Carrier-ի անձնակազմով փորձնական թռիչքներն ավարտվել են սեպտեմբերին: Նախատեսվում է մոդելի նախնական վաճառքը սկսել մինչև տարեվերջ: Մանրամասները՝ կից տեսանյութում: