Լազերային շարժիչով գերարագ սուզանավ՝ չինացիների նոր գյուտը. /Տեսանյութ/
Հոնկոնգյան South China Morning Post-ի փոխանցմամբ՝ չինական ռազմարդյունաբերական համալիրը շուտով լազերային շարժիչով գերարագ սուզանավ կստեղծի: Հիշեցնենք, որ լազերը սուզանավերի շարժիչում կիրառելու գաղափարն առաջին անգամ մտահղացել են ճապոնացի գիտնականները դեռ 20 տարի առաջ: Դրա էությունն այն է, որ լազերները ստորջրյա պլազմա են գեներացնում՝ ստեղծելով պայթեցման ալիք, որն էլ ռեակտիվ շարժիչի արագությամբ ստորջրյա նավը շարժման մեջ է […]