27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենամեծ հեռուստացույցը կվաճառվի 10.000 դոլարով /Տեսանյութ/

Huawei-ը ներկայացրել է մինչ օրս իր ամենամեծ խելացի հեռուստացույցը՝ 110 դյույմանոց Smart TV V5 Max-ը, որն աշխատում է HarmonyOS 4.5 օպերացիոն համակարգով:

Huawei Smart TV V5 Max-ն ունի SuperMiniLED էկրան՝ Ultra HD 4K լուծաչափով (3840 x 2160 պիքսել) և 120 Հց թարմացման արագություն՝ 12 մմ շրջանակով:

Հեռուստացույցի չափերն են՝ 2467,88 մմ x 1417,42 մմ x 69 մմ (առանց տակդիրի) և կշռում է 95 կգ։

Հեռուստացույցն ունի Black Diamond Energy էկրան՝ բազմաբյուրեղ քվանտային թաղանթով, որը նվազեցնում է փայլը և բարելավում լույսի տարածումը:

Հեռուստացույցը ստացել է 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողություն։

Նորույթն արժե 9.950 դոլար, վաճառքը կսկսվի սեպտեմբերի 30-ից։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ