24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը վառեց Արցախի ադրբեջանացման կանաչ լույսը ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը վառեց Արցախի ադրբեջանացման կանաչ լույսը ։
Ուղիղ չորս տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին,որը նրա համար «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։
Ինչու՞ ապագա կապիտուլյացիայի սիմվոլը մերժեց հոկտեմբերի 19-ի արյունալի ու աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։
Ի դեպ,ըստ Պուտինի՝ իր առաջարկն ընդունելու դեպքում հայկական վերահսկողության տակ պետք է մնար Շուշին,որտեղ կարող էին վերադառնալ ադրբեջանցի փախստականներն,իսկ Ադրբեջանին էին անցնում «աննշան տարածքներ հարավային հատվածում»։
Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է ,որ պատերազմը դադարեցնելու առաջարկը վերաբերում է բացառապես
«5 𐊛 2» տարբերակին։
Այսինքն ՝հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին թշնամուն հանձնելու հարց չի եղել։
Ավելին.հոկտեմբերի 19-ին արդեն Փաշինյանի համար պարզ էր ,որ պատերազմը դեպի պարտություն է գնում ։
Ու այսքանից հետո նա մերժել է պատերազմն անհամեմատ ավելի քիչ մարդկային ու տարածքային կորուստներով կանգնեցնելու առաջարկը։
Ո՞րն էր շարժառիթը։
Սա քաոսայն կառավարման ,թե՞ դավադրության արդյունք էր։
Եվս մեկ անգամ պնդում եմ,որ հոկտեմբերի 19-ից հետո բոլոր մարդկային ու տարածքային կորուստներն ուղիղ կապիտուլյացիայի սիմվոլի խղճին են։
Հ.Գ. Հիշեցնեմ,որ 2020-ի հոկտեմբերի 12-ին ՀՀԿ-ի անունից ինքս եմ առաջարկել ապագա կապիտուլյացիայի սիմվոլին,որ դիմի եւ խնդրի մեր ռազմավարական դաշնակցին,որպեսզի քայլեր ձեռնարկվեն պատերազմը դադարեցնելու համար»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ